Վիրահայոց Թեմի մամլոյ դիւանի յայտարարութիւնը


Վիրահայոց Թեմի մամլոյ դիւանի յայտարարութիւնը

  • 17-11-2010 16:51:44   |   |  Մամլո հաղորդագրություն
Երէկ լրատուամիջոցները տարածեցին լուր այն մասին, որ Թբիլիսիի ,մարիոթէ հիւրանոցի սրահում կայացած, ,թբիլիսիսիի Հայ Համայնքի խնդիրները եւ հեռանկարներըէ թեմայով խորհրդաժողովին Վրաստանի Վերինտէգրման փոխնախարար Էլենէ Թեւդորաձէն յայտարարել էր թէ` Վրաստանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ Էջմիածնի մասնաճիւղն է, եւ Վրաստանը որեւէ կերպ կարգավիճակ չի տալու եւ չի գրանցելու Վիրահայոց թեմը: Փոխնախարարի յայտարարութիւնը մտահոգիչ եւ անհասկանալի է, հայ համայնքի համար մանաւանդ` եթէ նկատի ունենանք, որ նոյն պետական նախարարութեան ղեկավարութիւնը, նախարար Թեմուր Իակոբաշուիլու գլխաւորութեամբ բազմաթիւ հանդիպումներ է ունեցել աւանդական կրօնական համայնքների ներկայացուցիչների, այդ թւում նաեւ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանի հետ եւ հաւաստիացրել էն, որ իրենց առաջարկով փոփոխութիւն է կատարուելու Քաղաքացիական օրէնսդրութեան մէջ, աւանդական կրօնական համայնքներին Վրաստանում տրուելու է հանրային իրաւունքի սուբյեկտի կարգավիճակ: Տիկին Էլէնէ Թեւդորաձէի նման կեցուածքը չի բխում ինչպէս Վրաստանի ժողովրդավարական քաղաքականութեան սկզբունքներից, քանի որ ոտնահարում է մարդու կրօնական իրաւունքները եւ 100 ամեակներով Վրաստանում գործող ինչպէս հայ, այնպէս էլ այլ կրօնական աւանդական համայնքների արժանապատուութիւնը, այնպէս էլ Վրաց Ուղղափառ եկեղեցու Հովուապետ Նորին Սրբութիւն Իլիայ Բ Պատրիարքի պաշտօնական դիրքորոշմանը, որը կողմ է Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու եւ միւս աւանդական կրօնական համայնքներին հանրային իրաւաբանանակն սուբյեկտի կարգավիճակ տալուն: Մէկ անգամ եւս յայտարարում ենք, որ Վրաստանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին գործել է 4-րդ դարի 1-ին կէսից ի վեր, երբ Վրաստանում քրիստոնէութիւնը ընդունուեց իբրեւ պետական կրօն: Այդ շրջանից ի վեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը եղել եւ գործել է Վրաստանի բոլոր ժամանակների օրէնսդրութեան համաձայն, ինչպէս վրաց թագաւորների այնպէս էլ Ցարական տիրապետութեան ժամանակաշրջանում եւ Խորհրդային տարիներին: Ցաւալի է, որ անկախութիւնից անցել է 20 տարի սակայն դեռեւս չէն լուծւում կրօնական համայնքների կարգավիճակի եւ այսպէս կոչուած վիճահարոյծ հայկական եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցերը: Ցանկալի կը լինէր, որ տիկին Թեւդորաձէն մտահոգուէր Վրաստանում պատմամշակութային կոթողների վթարային վիճակով եւ հայկական եկեղեցիների համայնքին վերադարձնելու հիմնախնդիրներով: Վիրահայոց Թեմի մամլոյ դիւան
  -   Մամլո հաղորդագրություն