Քննարկուել են «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում բարեփոխումներ իրականացնելու վերաբերեալ Համաշխարհային բանկի թիմի առաջարկները<br />


Քննարկուել են «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում բարեփոխումներ իրականացնելու վերաբերեալ Համաշխարհային բանկի թիմի առաջարկները

  • 17-11-2010 14:52:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գեւորգեանի եւ Հայաստանի ջրային ոլորտների համակարգող յանձնախմբի ղեկավար Ահմեդ Իհվեիդայի գլխաւորած պատուիրակութեան նոյեմբերի 17-ի հանդիպմանը քննարկուել են ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերում բարեփոխումներին վերաբերող հարցեր: Մասնաւորապէս անդրադարձ է եղել «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերութեան կառավարման գործընթացում բարեփոխումներ իրականացնելու վերաբերեալ Համաշխարհային բանկի թիմի առաջարկներին: Ա.Գեւորգեանը շնորհակալութիւն է յայտնել աջակցութեան համար եւ գնահատելի ու օգտակար համարել այդ առաջարկութիւնները: Ըստ ՀՀ Տարածքային կառավարման նախարարութեան Հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, երկուստեք կարեւորվել է համակարգում կապիտալ ներդրումների իրականացումը, ինչպէս նաեւ վարկային նոր ծրագրի նախապատրաստումը, ինչը հնարաւորութիւն կտայ ապահովել ոլորտում բարեփոխումների շարունակականությունը: Անդրադարձ է եղել նաեւ օպերատոր ընկերութիւնների սպասարկման տիրույթից դուրս գտնուող համայնքներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարաւորութիւններին: Նշուվել է, որ դրանով պայմաններ կստեղծուեն օպերատորների ծառայութիւններից օգտվող համայնքների թիւն աւելացնելու համար: Համաշխարհային բանկի պատուիրակութեան հետ հանդիպմանը ներկայ էր նաեւ ՏԿՆ-ի Ջրային տնտեսութեան պետական կոմիտէի նախագահ Անդրանիկ Անդրէասեանը:
  -   Տնտեսութիւն