Երեւանում անցկացուեց «Հայաստանի քաղաքացիական ծառայութեան համակարգի գնահատում» թեմայով սեմինարը


Երեւանում անցկացուեց «Հայաստանի քաղաքացիական ծառայութեան համակարգի գնահատում» թեմայով սեմինարը

  • 16-11-2010 20:11:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 16-ին ՀՀ քաղաքացիական ծառայութեան խորհրդի եւ Եմ-տհզկ (OECD)-սիգմայ ծրագրի համատեղ նախաձեռնութեամբ Երեւանում անցկացուեց «Հայաստանի քաղաքացիական ծառայութեան համակարգի գնահատում» թեմայով սեմինարը: 2009թ. նոյեմբերին ՔԾԽ առաջարկութեամբ SIGMA-ի փորձագէտները սկսեցին Հայաստանում քաղաքացիական ծառայութեան համակարգի համակողմանի արտաքին գնահատում` նրա յետագայ բարեփոխումների եւ զարգացման հնարաւոր ուղղութիւնների վերաբերեալ առաջարկութիւններով հանդէս գալու համար: Սիգմա-ի գնահատումը տալիս է անկախ վերլուծութիւն եւ առաջարկութիւններ քաղաքացիական ծառայութեան համակարգի բոլոր ուղղութիւնների վերաբերեալ /սկզբունքներ, շրջանակ, հաշուետուողականութիւն, իրաւունքներ եւ պարտականութիւններ, պրոֆէսիոնալ անկախութիւն, համալրում, վերապատրաստում, վարձատրութիւն, կատարողականի գնահատում, ինչպէս նաեւ համակարգի կառավարման կարողութիւն/: Նպատակն է ուղեցոյց հանդիսանալ Հայաստանում կայուն եւ պրոֆէսիոնալ քաղծառայութեան համակարգի ամրապնդման համար: Գնահատումը բացայայտում է աշխատակազմի նոր ունակութիւնների խթանման յատուկ կարիքները, մարդկային ռեսուրսների քաղաքականութեան եւ գործիքների զարգացումը, էթիկայի կանոնները եւ կառավարման կարողութիւնը: Անցկացուած սեմինարը նպատակ էր հետապնդում շահագրգիռ կողմերի մասնակցութեամբ քննարկել այդ գնահատման արդիւնքները, առաջարկութիւնները եւ եզրահանգումները, ինչպէս նաեւ որոշակիացնել Սիգմա-ի յետագայ հնարաւոր աջակցութիւնը Հայաստանի քաղաքացիական ծառայութեան բարեփոխումներին: Սեմինարին մասնակցում էին ՀՀ Քծխ-ն, քաղաքացիական ծառայութեան համակարգում ընդգրկուած 45 մարմինների աշխատակազմերի ղեկավարները, ոլորտում մասնագիտացած հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչները: Ներկայ էին նաեւ Հայաստանում Եւրոպական յանձնաժողովի պատուիրակութեան ղեկավարը, ԵԱՀԿ Երեւանեան գրասենեակի ղեկավարի պաշտօնակատարը եւ այլոք: Սեմինարի բացման խօսքում ՀՀ ՔԾԽ նախագահ Մանուէլ Բադալեանը նշեց, որ Սիգմա-ի հետ համագործակցութիւնը տեղի է ունենում ԵՄ «Հարեւանութեան քաղաքականութեան ծրագրից» բխող Հայաստանի ստանձնած պարտաւորութիւնների շրջանակներում, որոնց նպատակը մեր երկրում քաղաքացիական ծառայութեան համակարգը եւրոպական չափանիշներին համապատասխանեցնելն է: «Յեղափոխութիւններ չենք անելու, որովհետեւ նոր կայացող համակարգը գործ ունի նախկինից ժառանգած հոգեբանական եւ կարծրատիպային խնդիրների յաղթահարման հետ: Մեր նպատակն է քաղաքացիական ծառայութեան համակարգը կառուցել արժանիքների գնահատման, հրապարակայնութեան եւ հաշուետուողականութեան սկզբունքների վրայ: Սիգմա-ի կատարած գնահատման հիման վրայ ներկայացուող առաջարկութիւններից շատերը մենք արդէն փորձել ենք կեանքի կոչել`կատարելով համապատասխան օրէնսդրական, կազմակերպչական ու մեթոդական փոփոխութիւններ»: Հայաստանում Եւրոպական յանձնաժողովի պատուիրակութեան ղեկավար Ռաուլ Դէ Լիւցենբերգերը նշեց, որ Հայաստանում պետական կառավարման համակարգի բարեփոխումների համար կայ բաւարար պոտենցիալ ու ցանկութիւն եւ անհրաժեշտ է ռեսուրսների ճիշտ բաշխում կատարել: «Մարտահրաւէրները շատ էն, սակայն բարեփոխումների ճիշտ օրակարգի ձեւաւորումը կենսական նշանակութիւն ունի երկրի արդիականացման եւ եւրոինտէգրման հեռանկարի առումով»,- ասաց Ռ. Լիւցենբերգերը: Սեմինարն անդրադարձաւ բարեփոխումների տարբեր ասպեկտների, ինչպէս օրինակ կադրերի համալրումը եւ առաջխաղացումը, ինչպէս նաեւ աշխատանքի կատարողականի գնահատումն ու վարձատրութեան փոխշաղկապուածութեան ապահովումը: Սիգմա-ն /Կառավարման եւ ղեկավարման զարգացման աջակցութիւն/ OECD-ի եւ ԵՄ համատեղ նախաձեռնութիւն է, որը հիմնականում ֆինանսաւորւում է Եմ-ի կողմից: Այն աջակցում է Հայսատանի հանրային կառավարման բարեփոխումներին սկսած 2008թ-ից` Եւրոպական հարեւանութեան եւ գործընկերութեան գործիքի ներքոյ: ՍԻԳՄԱՅ ծրագիրը նախաձեռնուել է Տնտեսական համագործակցութեան եւ զարգացման կազմակերպութեան /OECD/ կողմից 1992թ-ին` կենտրոնական եւ արեւելեան Եւրոպայի երկրների հանրային կառավարման համակարգերում ընթացող բարեփոխումներին աջակցելու նպատակով: ԵՄ հարեւանութեան քաղաքականութեան ընդունումից յետոյ հարաւկովկասեան երկրները ներգրաւուեցին Սիգմա-ի հետ համագործակցութեան շրջանակ: Հայաստանի Քաղաքացիական ծառայութեան խորհրդի մամլոյ ծառայութիւն 16.11.2010թ.
  -   Մամլո հաղորդագրություն