Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպանի յայտարարութիւնը


Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպանի յայտարարութիւնը

  • 12-11-2010 17:05:51   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

Նոյեմբերի 11-ին` առաւօտեան 3 անց 54 րոպէին, ՄԻ պաշտպան Արմէն Յարութիւնեանի բջջային հեռախօսին է զանգում Նիկոլ Փաշինեանի կինը եւ յայտնում, որ իր ամուսնու վրայ յարձակուել էն դիմակաւոր անձինք եւ վերջինս անհետացել է: Կինը չի ցանկանում Պաշտպանին ասել իրէն դէպքի մասին տեղեկացնողի ով լինելը: Ա.Յարութիւնեանը յանձնարարում է ՄԻՊ արագ արձագանքման խմբի ղեկավարին ճշտել դէպքի մանրամասները: Խմբի ղեկավարին ՀՀ ԱՆ Կոշ Քկհ-ից յայտնում էն, որ ժամը 2 անց 30-ի սահմանում հերթապահները աղմուկ էն լսել եւ մօտենալով` տեսել էն, որ Ն.Փաշինեանի մահճակալի մօտ լոյս է վառւում: Փաշինեանը ասել է, որ երկու դիմակաւոր եկել եւ իրէն բռնութեան էն ենթարկել: Նշենք, որ ՄԻՊ արագ արձագանքման խմբի ղեկավարի զանգի ընթացքում արդէն Ն. Փաշինեանը գտնուել է Կոշ Քկհ-ի հերթապահ մասում: Երէկ ողջ օրը, ՀՀ ՄԻՊ գրասենեակը պարբերաբար պահանջել եւ տեղեկատուութիւն է ստացել ՀՀ ԱՆ Կոշ Քկհ-ի վարչակազմից: Այժմ Կոշ Քկհ-ում շարունակւում է քննութիւնը: ՄԻՊ գրասենեակը լրատուամիջոցներին երէկ պարզաբանումներ է տուել միայն դատաբժշկական փորձաքննութեան արդիւնքների վերաբերեալ, եւ ո'չ հաստատել, ո'չ էլ հերքել է յարձակման վերաբերեալ տեղեկատուութիւնը, քանի որ այն ի սկզբանէ իրարամերժ էր: Յայտնում ենք, որ եթէ Ն.Փաշինեանը համաձայն չէ Առողջապահութեան նախարարութեան հանրապետական դատական բժշկութեան գիտագործնական կենտրոնի կողմից դատաբժշկական փորձաքննութեան տուեալների արդիւնքներին, ապա ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանը պատրաստ է վերջինիս աջակցել այլ փորձաքննութիւն անցկացնելու հարցում: Նշենք նաեւ, որ Ա.Յարութիւնեանը դէպքի մանրամասների վերաբերեալ հեռախօսազրոյց է ունեցել ՀՀ ԱԺ պատգամաւոր Զարուհի Փոստանջեանի, ինչպէս նաեւ Ն.Փաշինեանի փաստաբան Վահէ Յովսէփեանի հետ: ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեանը անընդունելի է համարում մինչ պաշտօնական փորձաքննութիւնը յայտարարութիւններ անելը եւ կոչ է անում զերծ մնալ նման յայտարարութիւններից: Կոչը հաւասարապէս ուղղուած է ՀՀ ԱԺ պատգամաւոր Զ. Փոստանջեանին եւ ՀՀ ԱՆ քրէակատարողական վարչութեան հասարակայնութեան հետ կապերի բաժանմունքի պետ Ա.Բաբայեանին, ովքեր նախքան փորձաքննութեան արդիւքների ստանալը հանդէս էին եկել յայտարարութիւններով: Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժին 12 նոյեմբերի 2010
  -   Մարդու իրաւունքներ