Ռոստովի նահանգապետը պարգեւատրուել է ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի Ոսկէ մեդալով<br />


Ռոստովի նահանգապետը պարգեւատրուել է ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի Ոսկէ մեդալով

  • 09-11-2010 19:32:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՌԴ-ի Ռոստովի նահանգի եւ Հայաստանի միջեւ գիտութեան ոլորտում համագործակցութեան ամրապնդման գործում ունեցած ներդրման համար ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիան Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբեւին պարգեւատրել է ակադեմիայի Ոսկէ մեդալով: Պարգեւատրման հանդիսաւոր արարողութիւնը, ինչպէս նաեւ գիտական համագործակցութեան հեռանկարային ուղղութիւնների քննարկումը տեղի կունենան նոյեմբերի 10-ին` ՀՀ ԳԱԱ նախագահութեան ընդլայնուած նիստում: Ըստ ՀՀ ԳԱԱ Տեղեկատուական-վերլուծական կենտրոնի հաղորդագրութեան, ներկայումս Ռոստովի նահանգի գիտութեան կենտրոնների հետ ակտիւ համագործակցում են ՀՀ ԳԱԱ-ի Մեխանիկայի ինստիտուտը, Կենդանաբանութեան եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, Ֆիզիկական հետազօտութիւնների ինստիտուտը:
  -   Հասարակութիւն