04-05-2011 14:33:50 | | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Նոկիայ կորպորացիայի տարեկան ընհանուր ժողովը, որը տեղի ունեցաւ 2011թ-ի մայիսի 3-ին, որոշեց 0.40 եւրոյ շահութաբաժին տալ 2010թ-ի իւրաքանչիւր ակցիայի համար: Շահութաբաժնի նախնական ժամկէտը մինչեւ 2011թ.-ի մայիսի 4-ն է, իսկ գրանցումը` մայիսի 6-ը: Շահութաբաժինը կը վճարուի մինչեւ 2011թ.-ի մայիսի 20-ը:
Ժողովի ընթացքում կայացան ընտրութիւններ: Ընտրուեց Տնօրէնների Խորհրդի տասնմէկ անդամ: Ներկայ անդամները վերընտրուեցին մինչեւ 2012թ.-ի Տարեկան ընդհանուր ժողովի փակումը եւ ընտրուեցին Խորհրդի նոր անդամներ` նոյնքան ժամանակով: Ընտրեց նաեւ Խորհրդի նախագահ եւ փոխնախագահ: Նրանք են համապատասխանաբար Ջորմայ Օլլիլան եւ Դեյմ Սկարդինոն: Այնուհետ Տնօրէնների Խորհուրդն ընտրեց Խորհրդի յանձնաժողովի անդամներին: