Սկսուեցին «Հաւաքների մասին» նոր օրէնքի նախագծի հանրային քննարկումները<br />


Սկսուեցին «Հաւաքների մասին» նոր օրէնքի նախագծի հանրային քննարկումները

  • 09-11-2010 17:42:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայի տեխնիկական համագործակցութեան կազմակերպութեան եւ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի խորհրդատուական աջակցութեամբ Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը մշակել է «Հաւաքների մասին» օրէնքի նախագիծ: Օրինագծի քննարկմանն էին նուիրուած Պաշտպանի եւ Հայաստանի նախագահի աշխատակազմի նախաձեռնութեամբ Երեւանում նոյեմբերի 9-ին կազմակերպուած հանրային քննարկումները, որոնց մասնակցում էին Հայաստանում Գերմանիաիյ դեսպան Հանս Յոխեն Շմիդթը, Հայաստանի Ազգային Ժողովի Պետաիրավական յանձնաժողովի նախագահ Դավիթ Յարութիւնեյանը, Վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ԱԺ պատգամաւորներ, հասարակական իրաւապաշտպան, ինչպէս նաեւ միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներ եւ փորձագետներ: Ա.Յարութիւնեանի խօսքերով, գործող օրէնքի համեմատ ներկայացւող օրինագիծը «երկու քայլ առաջ է»: Նա նշեց, որ գործող օրէնքով չնչին իրավախախտումն անգամ հիմք է տալիս դադարեցնել հանրահաւաքները, իսկ ներկայացուած օրինագծում նման բան նախատեսուած չէ, եւ ամրագրւում է, որ միայն հիմնարար իրաւունքները պաշտպանելու ծայրայեղ դէպքում կարելի է դա անել: Բացի այդ, եթէ գործող օրէնքով հաւաք կազմակերպելու հայտին կարող են չպատասխանել, ապա օրինագծով հայտին չպատասխանելու դէպքում «կարող ես գնալ ու հանրահաւաք անել, այսինքն` լիազօր մարմնի չպատասխանելը չի կարող քեզ փակուղի մտցնել»: Իսկ եթէ նոյնիսկ առկայ են հաւաքի իրազեկման որոշ խախտումներ, գործնականում հանրահաւաքը դադարեցնելու իրաւունք չկայ, եթէ այն խաղաղ է անցնում: Ըստ Ա.Յարութիւնեանի, միջազգային փորձագէտների կարծիքներում յստակ նշուած է օրինագծի դրական տարբերութիւնը գործող օրէնքի հանդէպ: ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանեանը նույնպես գտնում է, որ նախագիծը առաջադիմական է գործող օրէնսդրութեան համեմատ: Գործող օրէնքն, ըստ նրա, ունի այնպիսի կարգավորումներ, որոնք թոյլ են տալիս որոշակի շեղումներ դասական իրաւունքի երաշխավորման տեսակետից: Իսկ առաջարկուող օրինագիծը նպատակ ունի ստեղծել այնպիսի վիճակ եւ օրենսդրական բազա, որը նուազագոյնի կհասցնի ցանկացած կամայականության դրսեւորում, միաժամանակ յստակ կը հաւասարակշռի հաւաքների եւ մարդու այլ իրաւունքները: Գ.Կոստանեանը նշեց նաեւ, որ ՀՀ նախագահի յանձնարարութեամբ նախագահի աշխատակազմը մասնակցել է նախաձեռնութեանը: Այդպիսով, երկրի ղեկավարութիւնը հաշուի է առել Մարտի 1-ի դէպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակաւոր յանձնաժողովի եզրակացութեան, ինչպէս նաեւ խնդրի վերաբերեալ Պաշտպանի արտահերթ զեկոյցում հնչած քննադատությունը: Գ.Կոստանեանը յայտնեց, որ նոյեմբերի 16-ին Հայաստանի իշխանութիւնները կստանան Վենետիկի յանձնաժողովի պաշտօնական կարծիքը, որը կդրուի շրջանառութեան մէջ: Դրանից յետոյ այն կարող է ներկայացուել խորհրդարանի վերջին նստաշրջանի կամ արտահերթ նիստի քննարկմանը: Հայաստանի փոխոստիկանապետ Արթուր Օսիկեանը լրագրողների հետ զրոյցում նույնպես նշեց, որ նախագիծը բարելաւուած է, իսկ գործող օրենսդրութիւնը զերծ չէ մի շարք թերություններից:
  -   Մարդու իրաւունքներ