Նորանկախ Հայաստանի ամենակայացած ինստիտուտը բանակն է,- յայտարարում Ղարաբաղեան պատերազմի վետերանների միութիւնը<br />


Նորանկախ Հայաստանի ամենակայացած ինստիտուտը բանակն է,- յայտարարում Ղարաբաղեան պատերազմի վետերանների միութիւնը

  • 05-11-2010 17:46:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ղարաբաղեան պատերազմի վետերանների միութիւն» հասարակական կազմակերպութեան խորհուրդը նոյեմբերի 5-ին հանդէս է եկել յայտարարութեամբ, որում ասուած է. «Վերջին շրջանում որոշ մամուլի միջոցներում եւ սոցիալական կայքերում տեղ են գտնում տեղեկատվություններ, որտեղ կոպիտ եւ անհարկի քննադատութեան թիրախ է դարձել ոչ թէ Բանակում տեղի ունեցած առանձին դէպքերը, այլ Հայոց Բանակն իբրեւ հաւաքական ինստիտուտ: Վստահ ենք, որ մեր նորանկախ Հանրապետութեան ամենակայացած ինստիտուտը Հայոց ազգային Բանակն է, որի դէմ իւրաքանչիւր մարտահրաւեր հարուած է մեր պետականութեանն ու ժողովրդին: Միեւնոյն ժամանակ մենք նույնպես դատապարտում ենք սպայական կազմի առանձին ներկայացուցիչների անյարիր եւ անընդունելի պահվածքը, որոնք պատժուել են եւ դեռ պէտք էձ խստագույնս պատժվեն : Այն բոլոր սպաները, ովքեր չեն գիտակցում իրենց պարտավորություներն ու պատասխանատւութիւնը Հայ Ժողովրդի հանդէպ, պէտք է կոչումազուրկ լինեն եւ վռնդվեն Զինուած Ուժերի շարքերից: Մենք մեր աջակցութիւնն ենք յայտնում Պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանյանին` գտնելով, որ վերջինիս նախաձեռնած բաց եւ հրապարակային քաղաքականութիւնը օգտակար է մեր Զինուած Ուժերի համար: Հայոց Բանակը մեր պետութեան գոյութեան եւ մեր ժողովրդի անվտանգութեան միակ գրաւականն է: եւուրաքանչյուր հրապարակում, որ վերաբերւում է Բանակին, պէտք է չափից առաւել զգոյշ եւ հիմնաւորուած լինի, քանի որ այսօր Հայաստանն ու Արցախը գտնւում են պատերազմական իրավիճակում: Կոչ ենք անում հասարակական-քաղաքական դաշտի բոլոր դերակատարներին` անկախ իրենց հայեացքներից եւ համոզմունքներից, քաղաքական խարդավանքներից զերծ պահել մեր Բանակն ու համախմբուել նրա շուրջ` իբրեւ Նորանկախ Հայաստանի հարատեւութեան առհաւատչեայ»:
  -   Քաղաքական