Նորանկախ Հայաստանի ամենակայացած ինստիտուտը բանակն է,- հայտարարում Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը<br />


Նորանկախ Հայաստանի ամենակայացած ինստիտուտը բանակն է,- հայտարարում Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը

  • 05-11-2010 17:46:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության խորհուրդը նոյեմբերի 5-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Վերջին շրջանում որոշ մամուլի միջոցներում եւ սոցիալական կայքերում տեղ են գտնում տեղեկատվություններ, որտեղ կոպիտ եւ անհարկի քննադատության թիրախ է դարձել ոչ թե Բանակում տեղի ունեցած առանձին դեպքերը, այլ Հայոց Բանակն իբրեւ հավաքական ինստիտուտ: Վստահ ենք, որ մեր նորանկախ Հանրապետության ամենակայացած ինստիտուտը Հայոց ազգային Բանակն է, որի դեմ յուրաքանչյուր մարտահրավեր հարված է մեր պետականությանն ու ժողովրդին: Միեւնույն ժամանակ մենք նույնպես դատապարտում ենք սպայական կազմի առանձին ներկայացուցիչների անհարիր եւ անընդունելի պահվածքը, որոնք պատժվել են եւ դեռ պետք էՁ խստագույնս պատժվեն : Այն բոլոր սպաները, ովքեր չեն գիտակցում իրենց պարտավորություներն ու պատասխանատվությունը Հայ Ժողովրդի հանդեպ, պետք է կոչումազուրկ լինեն եւ վռնդվեն Զինված Ուժերի շարքերից: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` գտնելով, որ վերջինիս նախաձեռնած բաց եւ հրապարակային քաղաքականությունը օգտակար է մեր Զինված Ուժերի համար: Հայոց Բանակը մեր պետության գոյության եւ մեր ժողովրդի անվտանգության միակ գրավականն է: եւուրաքանչյուր հրապարակում, որ վերաբերվում է Բանակին, պետք է չափից առավել զգույշ եւ հիմնավորված լինի, քանի որ այսօր Հայաստանն ու Արցախը գտնվում են պատերազմական իրավիճակում: Կոչ ենք անում հասարակական-քաղաքական դաշտի բոլոր դերակատարներին` անկախ իրենց հայացքներից եւ համոզմունքներից, քաղաքական խարդավանքներից զերծ պահել մեր Բանակն ու համախմբվել նրա շուրջ` իբրեւ Նորանկախ Հայաստանի հարատեւության առհավատչյա»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play