Տիգրան Սարգսեանն ընտրուել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի պատուաւոր նախագահ<br />


Տիգրան Սարգսեանն ընտրուել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի պատուաւոր նախագահ

  • 04-11-2010 20:46:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահութեան նոյեմբերի 4-ի ընդլայնուած նիստում ֆեդերացիայի նորընտիր նախագահ Սուրիկ Խաչատրեանի եւ ֆեդերացիայի անդամների առաջարկով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանն ընտրուել է ֆեդերացիայի պատուաւոր նախագահ: Կարեւորելով մարզական կառոյցների աշխատանքը Հայաստանում, վարչապետն իր խօսքում, մասնաւորապէս, նշել է. «Սպորտը պէտք է էական դերակատարութիւն ունենայ մեր հասարակութեան կեանքում, քանի որ առանց սպորտի դժուվար է պատկերացնել առողջ կենսակերպ: Յուսով եմ, որ ֆեդերացիան իր լուման կներդնի վոլեյբոլը Հայաստանի Հանրապետութիւնում մասսայական դարձնելու գործում: Դրա համար անհրաժեշտ է մշակել միջոցառումների ծրագիր եւ փորձել բոլոր կառոյցներում կազմակերպել սպորտային միջոցառումներ: Որպէս սպորտաձեւ` վոլեյբոլն ունի բաւական մեծ ներուժ Հայաստանում, եւ միասին մենք կարող ենք նպաստել վոլեյբոլի նկատմամբ ուշադրութեան ու հետաքրքրութեան աւելացմանը»: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, Վոլեյբոլի ֆեդերացիայի կանոնադրութեան մէջ առաջարկուող փոփոխութիւնների հաստատումից յետոյ ծաւալուել է մտքերի փոխանակում, որի ընթացքում քննարկուել են ֆեդերացիայի գործունէութեանն առնչուող կազմակերպչական հարցեր:
  -   Սպորտ