Տիգրան Սարգսյանն ընտրվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի պատվավոր նախագահ<br />


Տիգրան Սարգսյանն ընտրվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի պատվավոր նախագահ

  • 04-11-2010 20:46:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության նոյեմբերի 4-ի ընդլայնված նիստում ֆեդերացիայի նորընտիր նախագահ Սուրիկ Խաչատրյանի եւ ֆեդերացիայի անդամների առաջարկով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընտրվել է ֆեդերացիայի պատվավոր նախագահ: Կարեւորելով մարզական կառույցների աշխատանքը Հայաստանում, վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Սպորտը պետք է էական դերակատարություն ունենա մեր հասարակության կյանքում, քանի որ առանց սպորտի դժվար է պատկերացնել առողջ կենսակերպ: Հուսով եմ, որ ֆեդերացիան իր լուման կներդնի վոլեյբոլը Հայաստանի Հանրապետությունում մասսայական դարձնելու գործում: Դրա համար անհրաժեշտ է մշակել միջոցառումների ծրագիր եւ փորձել բոլոր կառույցներում կազմակերպել սպորտային միջոցառումներ: Որպես սպորտաձեւ` վոլեյբոլն ունի բավական մեծ ներուժ Հայաստանում, եւ միասին մենք կարող ենք նպաստել վոլեյբոլի նկատմամբ ուշադրության ու հետաքրքրության ավելացմանը»: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վոլեյբոլի ֆեդերացիայի կանոնադրության մեջ առաջարկվող փոփոխությունների հաստատումից հետո ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում քննարկվել են ֆեդերացիայի գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցեր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play