Արման Դանիելյանն ընտրուել է ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի անդամ<br />


Արման Դանիելյանն ընտրուել է ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի անդամ

  • 30-10-2010 06:58:00   |   |  Քաղաքական
ԺՆԵՎ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան Ժնեւի գրասենեակում տեղի են ունեցել Խոշտանգումների, դաժան եւ անմարդկային կամ նուաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ենթակոմիտեի անդամների ընտրութիւնները: Ենթակոմիտեում թափուր քսան տեղի համար փորձագէտների թեկնածություններ էր ներկայացրել Խոշտանգումների, դաժան եւ անմարդկային վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոնվենցիայի լրացուցիչ արձանագրութեան անդամ 31 պետութիւն: Հայաստանը ներկայացրել էր «Քաղաքացիական հասարակութեան ինստիտուտ» հասարակական կազմակերպութեան նախագահ, խոշտանգումների կանխարգելման ազգային խորհրդի անդամ Արման Դանիելեանի թեկնածութիւնը: Ընտրութիւնների արդիւնքում Ա.Դանիելեանը ընտրուել է ենթակոմիտեի անդամ` չորս տարի ժամկէտով: Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն Խոշտանգումների, դաժան եւ անմարդկային կամ նուաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոնվենցիայի լրացուցիչ արձանագրութեամբ նախատեսուած ՄԱԿ-ի կարեւորագոյն մեխանիզմներից է, որի նպատակն է կանխել խոշտանգումները եւ այլ դաժան, անմարդկային կամ նուաստացնող վերաբերմունքը կամ պատիժը անդամ պետութիւններում ազատազրկման մէջ գտնուող անձանց պահման վայրեր պարբերական այցելութիւններ կատարելու միջոցով:
  -   Քաղաքական