Գագիկ Գյուրջյան. «Ուրարտական շերտի բացայայտումը եւ դրա ճիշտ մեկնաբանումը լոյս կսփռի թուրքական կեղծիքների վրայ»<br />


Գագիկ Գյուրջյան. «Ուրարտական շերտի բացայայտումը եւ դրա ճիշտ մեկնաբանումը լոյս կսփռի թուրքական կեղծիքների վրայ»

  • 27-10-2010 18:18:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ներկայումս «Էրեբունի» պատմահնագիտական արգելոցի տարածքում ընթանում են գարնանը հորդառատ անձրեւների հետեւանքով փլուզված Էրեբունի ամրոցի բազմաթիւ օրիգինալ պատերի ամրակայման եւ կոնսերվացման աշխատանքներ: Ինչպէս «Հենարան» մամուլի ակումբում հոկտեմբերի 27-ին հրաւիրուած ասուլիսում նշեց արգելոց-թանգարանի տնօրէն Գագիկ Գիւրջեանը, այդ աշխատանքների համար ՀՀ Մշակոյթի նախարարութիւնը յատկացրել է 15 մլն դրամ: Հաւանաբար շուտով կիրականացուեն նաեւ Էրեբունիի 1,2 կմ պարագծով ցանկապատի վերականգնման աշխատանքները: Նշուեց, որ փլուզված վիճակում են նաեւ Արգիշտիի պալատի տանիքային հատուածը, շատ վատ վիճակում են նաեւ Խալդի տաճարը, տնտեսական մասերը, կարասային սրահներըղ Ըստ Գ.Գիւրջեանի, մ.թ.ա 8-րդ դարի այս կառոյցը 1968թ.-ի վիճակին բերելու համար կպահանջուի 350-400 մլն դրամ: Օրերս թանգարանի տնօրէնը Երեւանի քաղաքապետին կներկայացնի արգելոցի խնդիրների եւ դրանց վերացման ուղղութեամբ առաջարկութիւնների փաթեթը (2010թ. օգոստոսի 19-ի կառավարութեան որոշմամբ թանգարանի եւ դրա երեք մասնաճիւղերի` Էրեբունի, Կարմիր Բլուր եւ Շենգաւիթ հնավայրերի, կառավարման լիազորութիւնները Հայաստանի Մշակոյթի նախարարութիւնից փոխանցուել են Երեւանի քաղաքապետարանին): Գ.Գիւրջեանի գնահատմամբ, տարածքի լիարժէք վերականգնումը կարելի է իրականացնել 3 տարում, իսկ ֆինանսավորումը նախատեսւում է իրականացնել ոչ միայն քաղաքապետարանի, այլ նաեւ մասնաւոր ներդրողների միջոցների հաշուին: Գ.Գիւրջեանը նշեց, որ թանգարանում աշխատանքներ են տարւում Հայաստանում ուրարտական յուշարձանների քարտեզի կազմման ուղղութեամբ, այդ աշխատանքներում ընդգրկուել են Հայաստանի բոլոր ուրարտագետները: Հայաստան այցելող մասնագիտական խմբերի համար ներկայումս կազմակերպւում են Երեւանի մերձակայքում գտնուող ուրարտական յուշարձանների շրջայցեր: Սակայն, Գ.Գիւրջեանի պարզաբանմամբ, Ուրարտուի սահմանները հասել են մինչեւ Սեւան. միայն լճի հարավարեւելյան ափին եղել են 17 ուրարտական քաղաքներ: Գ.Գյուրջյանն ընդգծեց, որ ուրարտական շերտի բացայայտումը եւ դրա ճիշտ մեկնաբանումը կբերի նրան, որ լոյս կսփռվի թուրքական կեղծիքների վրայ: Վերջիններս Ուրարտուն, որի սահմանները համընկնում են Պատմական Հայաստանի սահմանների հետ, համարում են իրենցը: «Պէտք է հավաքենք որոշակի ինֆորմացիոն բազա` քարտեզների, նիւթերի, որից յետոյ յայտարարենք, որ մենք հաւակնում ենք ուրարտագիտության կենտրոն դառնալու»,- ասաց Գ.Գիւրջեանը:
  -   Մշակոյթ