Առաջարկ` Արցախեան օրակարգով քաղաքացիական ժողովին


Առաջարկ` Արցախեան օրակարգով քաղաքացիական ժողովին

  • 25-10-2010 14:45:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ԼՂՀ անկախութեան միջազգային ճանաչման իրաւական գործընթացի մասին 1988-1991-ից ի վեր ԼՂՀ հիմնախնդիրը Խսհմ-ով դրուեց ու գտնւում է միմիայն քաղաքական դաշտում, որի պատճառով առ այսօր, այսպէս կոչուած, «մադրիդեան» եւ բոլոր այլ սկզբունքներով եւ առաջարկներով հանդերձ կարգաւորումը չի իրագործուել: Փաստ է, կատարուած իրողութիւն, որ արդէն շուրջ 20 տարի է ինչ գոյութիւն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը` որպէս անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, իրաւական կայացած պետութիւն: Թերացումը արտաքին յարաբերութիւնների դաշտում է, Լղհ-ն զրկուած է արտաքին քաղաքականութիւն իրականացնելու հնարաւորութիւնից: Եռանախագահների թողտուութեամբ 18 տարի ձգձգուող բանակցային գործընթացը, թէ հանրապետութեանը, թէ նրա ժողովրդին դուրս է թողել միջազգային կենսական նշանակութեան իրողութիւնններից, ասես ենթարկելով տնային կալանքի, որի հետեւանքում մի ամբողջ ժողովուրդ զրկուած է մարդկային քաղաքակրթական զարգացման իր բոլոր միջազգային հիմնարար իրաւունքներից ու ազատութիւններից: Եթէ այս իրավիճակը հանդուժելի էր պատերազմին յաջորդող մէկ-երկու տարիներին, երբ ԼՂՀ ժողովուրդը պատերազմի հասցրած վէրքերն էր բուժում, ապա պատերազմից 16 տարի անց այլեւս անհանդուրժելի է հէնց միայն միջազգային իրաւական սկզբունքներից ու նորմերից մեկնած, այդ թւում` հետեւեալ կոնուենցիաներից ելնելով. - «Զարգացման իրաւունքի մասին» Մակ-ի Հռչակագիր, 4 դեկտեմբերի 1986թ.: - «Միջազգային մշակութային համագործակցութեան սկզբունքների մասին» Իւնեսկոյի Հռչակագիր, 4 նոյեմբերի 1966թ.: - «Սոցիալական առաջընթացի եւ զարգացման մասին» Մակ-ի Հռչակագիր, 11 դեկտեմբերի 1969թ.: - «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրաւունքների մասին» Միջազգային Դաշնագիր, 16 դեկտեմբերի 1966թ.: - «Տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների փոխկապակցութեան եւ չտարանջատման մասին» Մակ-ի Հռչակագիր, 4 դեկտեմբերի 1986թ.: - «Աշխարհի խաղաղութեան եւ մարդկութեան բարօրրութեան համար գիտատեխնիկական առաջընթացի օգտագործման մասին» Մակի Հռչակագիր, 10 նոյեմբերի 1975թ.: Այս իրավիճակում ԼՂՀ ժողովրդի իրաւունքներն ու ազատութիւնները միջնորդուած կերպով քիչ թէ շատ պաշտպանելու Հհ-ի բոլոր փորձերը ոչ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի, այլեւ Եմ-ի կողմից դիտուել են որպէս բանակցային գործընթացին իբր խանգարող միջամտութիւններ: Ելնելով ստեղծուած փակուղային իրավիճակից առաջարկում ենք սկսել ԼՂՀ անկախութեան միջազգային ճանաչման գործընթաց: Հհ-ն, առանց այլոց կողմից նոյնի ակնկալիքի, ճանաչում է ԼՂՀ անկախութիւնը հէնց միայն միջնորդելու եւ երաշխաւորելու համար ԼՂՀ ժողովրդի եւ ԼՂՀ իւրաքանչիւր քաղաքացու ազատութիւններն ու զարգացման հնարաւորութիւններն արտաքին յարաբերութիւններում իրականացնելու իրաւունքը, համաձայն` Մակ-ի կանոնադրութեան եւ միջազգային իրաւական յայտնի սկզբունքների եւ նորմերի, ինչպէս նաեւ, ելնելով` ԼՂՀ Անկախութեան հանարաքուեյի արդիւնքների մասին 6 յունուարի 1992թ. Հռչակագրից, առաջնորդուելով` Լղհ-ում ստեղծուած իրավիճակի մասին ՀՀ Գերագոյն Խորհրդի 8 յուլիսի 1992թ. որոշումով: Խնդիրն իրագործելու համար որպէս ԼՂՀ անկախութեան միջազգային ճանաչման գործընթացի սկիզբ. Հհ-ն ճանաչում է Լղհ-ի անկախութիւնն ու ինքիշխանութիւնը: Հհ-ն հաստատում է դիւանագիտական յարաբերութիւններ Լղհ-ի հետ: Հհ-ն բացում է դեսպանատուն ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում: Հհ-ի բոլոր դեսպանատներում բացւում են ԼՂՀ ներկայացուցչիւններ, որպէս միջնորդ նպաստելու համար ԼՂՀ մարդու իրաւունքների եւ զարգացման խնդիրների գործնական իրագործմանը: Հհ-ն որպէս Մակ-ի անդամ պետութիւն` միջազգային իրաւասուբյեկտ, երաշխաւորում է ԼՂՀ ներկայացուցչութիւնների ողջ գործունէութիւնը եւ պատասխանատուութիւն է կրում Լղհ-ի ստանձնած միջազգային պարտաւորութիւնների հանդէպ: Հակամարտութեան իրաւական կարգաւորումը Մինսկի խմբի շրջանակում ԼՂՀ հակամարտութեան իրաւական խաղաղ կարգաւորումը ապահովելու համար Հայաստանի Հանրապետութիւնը Մինսկի խմբին (որի ստեղծումը համապատասխանում է «Միջազգային բախումների խաղաղ կարգաւորման մասին» Հաագայի կոնուենցիայի (18 հոկտեմբերի 1907թ.) 2-րդ բաժնի 2-8 յօդուածներին) առաջարկում է հակամարտութեան խաղաղ կարգաւորման ամբողջ գործընթացը այսուհետ կազմակերպել, կառուցել եւ համաձայնեցնել վերոնշեալ Կոնուենցիայի սկզբունքներին ու դրոյթներին: Ըստ այդմ հաշուի առնելով, որ հակամարտութեան խաղաղ կարգաւորման առաջին քայլը` միջնորդական առաքելութիւնը, ձգձգուել է շուրջ 18 տարի, մինչդեռ պէտք է տեւէր առնուազն մէկ-երկու տարի, համաձայն նոյն Կոնուենցիայի 3-րդ բաժնի 9-36 յօդուածների պահանջի` կատարել երկրորդ քայլը, ստեղծել հակամարտութեան ուսումնասիրման Միջազգային հետաքննող յանձնաժողով, որը քննութեան կ'առնի հետեւեալ իրողութիւնները. - Ադրբեջանի հայ քաղաքացիների նկատմամբ 1988-1990 թթ. ադրբեջանցիների կողմից իրականացրած բռնութիւնները, կոտորածները, թալանը, - Ադրբեջանի կողմից Լղհ-ի ու Հհ-ի դէմ իրականացուած ագրեսիան, պատերազմը եւ դրա հետեւանքով հասցուած վնասները, - Ադրբեջանի կողմից, անցեալում եւ վերջին 20 տարիներին, հայկական մշակութային եւ քաղաքակրթական արժէքների ոչնչացման, մասնաւորապէս Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացման խնդիրը, - Ադրբեջանից բռնագաղթուած շուրջ կէս միլիոն հայ փախստականների թալանուած ու յափշտակուած ունեցուածքի խնդիրը, - ԼՂՀ եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան խնդիրները, - Ադրբեջանում պետական մակարդակով իրականացուող ազգամիջեան ատելութեան սերմանման, պատերազմի հրահրման, ռասայական խտրականութեան քարոզչութեան խնդիրը: - Ադրբեջանում պետական մակարդակով իրականացուող հայոց եւ տարածաշրջանի այլ ժողովուրդների պատմութեան, մշակոյթի, քաղաքակրթական այլ արժէքների կեղծարարութիւնը: Միջազգային քննիչ յանձնաժողովի գործունէութեան աւարտին, եթէ կողմերից մէկը չի ընդունում ներկայացուած իրողութիւնը` առաջարկուող իրաւական լուծումը, ապա Մինսկի խումբը` ըստ նշեալ Կոնուենցիայի 4-րդ բաժնի 37-90 յօդուածների, ձեռնարկում է երրորդ քայլը, այն է` հակամարտութեան խաղաղ կարգաւորման խնդիրը տանում է Միջազգային միջնորդ դատարան: «Ուխտ Արարատի», հայրենասիրական հասարակական նախաձեռնութիւն 21.10.2010թ.
  -   Մամլո հաղորդագրություն