Ճապոնիայի կառավարութիւնը գաղտնի է պահել ճառագայթման մասին տեղեկութիւնները


Ճապոնիայի կառավարութիւնը գաղտնի է պահել ճառագայթման մասին տեղեկութիւնները

  • 03-05-2011 19:23:22   |   |  Միջազգային
Ճապոնիայի կառավարութիւնը խոստովանել է, որ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի մասին տեղեկութիւնների մի մասը գաղտնի է պահել: Ինչպէս հաղորդել է վթարի հետեւանքնէեւի վերացման բաժնի պէտքարտուղար, վարչապետի խորհրդատու Գոսի Խօսոնոն, այդ տեղեկութիւնները չեն հրապարակուել մարդկանց խուճապի չմատնելու համար: «Այդպիսի դիրքորորոշումը սխալ էր», - նշել է Ճապոնիայի վարչապետի խորհրդատուն: Գոսի Խօսոնոն խոստացաւ, որ այսուհետ «Ֆուկուսիմա-1»-ի մասին տեղեկութիւնները կը հրապարակուեն»: Ինչպէս նշում է Իտառ-տասս-ը, ճապոնիայի մամուլը գրում է նաեւ, որ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարը ի յայտ բերեց ատոմակայաններից ելնեղ ճառագայթման մասին տուեալների գրանցման համակարգի անարդիւնաւէտութիւնը: 1987 թ-ից գործածուող համակարգը 9 մագնիտուդ ուժգնութեան երկրաշարժից եւ դրան յաջորդած ցունամիից յետոյ դադարեց օգտագործման ենթակայ լինել, մինչդեռ այդ համակարգի մշակման եւ շահագործման համար 341 միլիոն դոլար է ծախսուել: 2011թ.ի մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով «Ֆուկուսիմա-1» ից սկսուել է ճառագայթման արտահոսքը: Աղէտի հետեւանքով հազարաւոր շինութիւններ աւերուեցին եւ սառեցման ռէակտորների աշխատանքը խաթարուեց: Ատոմակայանի տարածքի հողի մակերեւոյթից հատնաբերուել է պլուտօնիում, որը հազարաւոր տարիների ընթացքում է քայքայւում: Ռադիօակտիւ նիւթերը յայտնաբերուել են ջրատարներում, ինչպէս նաեւ բանջարեղէնի, կաթի եւ տաւարի մսի մէջ: «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում 87500 տոննա ռադիօակտիւ էլեմենտներով հարուստ ջուր է կուտակուել:
  -   Միջազգային