ԵԽ-ի մարդու իրաւունքների հանձնակատարը մշտապէս հետեւում է Հայաստանում 2008թ.-ի դէպքերին յաջորդող գործընթացներին<br />


ԵԽ-ի մարդու իրաւունքների հանձնակատարը մշտապէս հետեւում է Հայաստանում 2008թ.-ի դէպքերին յաջորդող գործընթացներին

  • 21-10-2010 17:20:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրոպայի Խորհրդի մարդու իրաւունքների յանձնակատարն ուժեղ մանդատ ունի եւ մշտապէս հետեւում է Հայաստանում 2008թ.-ից յետոյ ընթացող գործընթացներին: Այս մասին հոկտեմբերի 21-ին` Երեւանում Եւրոպայի խորհրդի «Յանուն ժողովրդավարութեան ապագայի» համաժողովի աւարտին հրաւիրուած ասուլիսում, յայտարարեց ԵԽ գլխաւոր քարտուղար Թորբյորն Յագլանդը` պատասխանելով 2008թ.-ի դէպքերի կապաւկցությամբ ձերբակալուածների խնդրի վերաբերեալ հարցին: Նա միաժամանակ նշեց որ ԵԽ-ն չի կարող անմիջականօրէն միջամտել այս հարցին: «Չենք կարող ուղղակիօրէն միջամտել ձեր ներքին խնդիրներին: Դա պէտք է լուծուի ձեր ներքին ինստիտուտների շրջանակներում: Եթէ ԵԽ-ն ազգային ներքին հարցերն իր վրայ վերցնի, դժուվար ուղու վրայ կկանգնենք»,- ասել է ԵԽ գլխաւոր քարտուղարը:
  -   Քաղաքական