Հայաստանի փոխվարչապետն այցելել է Արագածոտնի մարզ<br />


Հայաստանի փոխվարչապետն այցելել է Արագածոտնի մարզ

  • 19-10-2010 17:52:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԱՇՏԱՐԱԿ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գեւորգեանը հոկտեմբերի 19-ին այցելել է Արագածոտնի մարզ: Մարզպետարանում անցկացուած խորհրդակցութեան ժամանակ քննարկուել են մարզի ընթացիկ խնդիրներին վերաբերող հարցեր: Փոխվարչապետին ներկայացուել է գիւղատնտեսական աշխատանքների ընթացքը. մասնաւորապէս նշուվել է, որ բնականոն են ընթանում խաղողի մթերման, աշնանացանի կազմակերպման աշխատանքները: Մարզում այս տարի խաղողի ընդհանուր բերքը կազմել է 2980 տոննա` նախորդ տարուայ 2300 տոննայի համեմատ: Մթերման ենթակայ բերքից արդէն մթերուել է 1030 տոննան: Ներկայացուել են նաեւ տվյալներ մարզում գիւղատնտեսական համախառն արտադրանքի ծաւալների վերաբերեալ: Նշուվել է, որ 2009թ. համեմատ այս տարի 0,7 տոկոս անկում է արձանագրուել անասնաբուծութեան, 5,6 տոկոս` բուսաբուծութեան ոլորտում, որի պատճառը հիմնականում բնակլիմայական անբարենպաստ պայմաններն էին: Ընթացիկ տարուայ ինն ամիսների կտրուածքով մարզի համայնքների սեփական եկամուտների հաւաքագրման ցուցանիշների համաձայն մարզում արձանագրուել է հողի հարկի հաւաքագրման տեմպերի նուազում: Նոյնպիսի միտումներ են գրանցուել նաեւ պետական եւ տեղական տուրքերի հաւաքագրման մասով: Փոխվարչապետը յանձնարարել է մարզպետին միջոցներ ձեռնարկել ցուցանիշները բարելաւելու, հաւաքագրման պատշաճ մակարդակ ապահովելու, ինչպէս նաեւ նուազման պատճառները բացայայտելու ուղղութեամբ: Ա.Գեւորգեանը մարզպետին յանձնարարել է նաեւ համապատասխան աշխատանքներ իրականացնել համայնքների ղեկավարների հետ` մինչեւ տարեվերջ 2011թ.-ի բիւջէների նախագծերը ձեւաւորելու ուղղութեամբ եւ պահանջել, որպէսզի կազմվեն իրատեսական բիւջէներ: Փոխվարչապետը կարեւորել է ոռոգման վարձավճարների հաւաքագրման գործընթացին տեղական ինքնակառավարման մարմինների աջակցութիւնը: Անդրադարձ է եղել նաեւ համայնքների ղեկավարների եւ աւագանու անդամների վերապատրաստման գործընթացին: Ա.Գեւորգեանը յանձնարարել է տեղերում աշխատանքները կազմակերպել այնպէս, որպէսզի բոլոր յայտ ներկայացրածները պարտադիր մասնակցեն դասընթացներին, եւ բացակայութիւնները բացառուեն: Ըստ «ՆՏ»-ին տրամադրած հաղորդագրութեան, քննարկուել են նաեւ մարզում կապիտալ շինարարութեան, «ՀՄՀ- Հայաստան» ՊՈԱԿ-ի ծրագրով մի քանի համայնքներում իրականացyող երրորդ կարգի ջրանցքների վերականգնման աշխատանքների ընթացքը, մի շարք այլ հարցեր:
  -   Տնտեսութիւն