Լրագրողական սեմինար <br /> «միջազգային մարդասիրական իրաւունքը եւ լրատուամիջոցները» <br /> թեմայով


Լրագրողական սեմինար
«միջազգային մարդասիրական իրաւունքը եւ լրատուամիջոցները»
թեմայով

  • 18-10-2010 11:24:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Կարմիր խաչի միջազգային կոմիտէի պատուիրակութիւնը Հայաստանում Ինտերնիւս մամուլի աջակցութեան կազմակերպութեան հետ 2010թ.-ի նոյեմբերի 4-5-ը Երեւանում կազմակերպում է լրագրողների համար երկօրեայ սեմինար, որի նպատակը մասնակիցներին Միջազգային մարդասիրական իրաւունքի հիմունքներին, ինչպէս նաեւ` Մմի-ի ներքոյ լրագրողների կարգավիճակին եւ պաշտպանութեանը ծանօթացնելն է: Սեմինարի ընթացքում կը քննարկուեն. Միջազգային մարդասիրական իրաւունքի (ՄՄԻ) եւ Մարդու իրաւունքների միջազգային իրաւունքի (ՄԻՄԻ) կիրառումը հակամարտութեան գօտիներում, Լրագրողների յատուկ կարգավիճակն ու պաշտպանութիւնը զինուած հակամարտութիւններում` սահմանուած Միջազգային մարդասիրական իրաւունքով, Ռազմագերիներին, անյայտ կորած անձանց ու նրանց ընտանիքներին օգնելու` ԿԽՄԿ գործողութիւնները, նշուած թեմաների լուսաբանման էթիկական եւ իրաւական նրբութիւնները եւ ուրիշ այլ հարցեր: Թեմաները կը ներկայացուեն ինչպէս դասախօսութիւնների, այնպէս էլ` ֆիլմերի ցուցադրութեան, ինտերակտիւ քննարկումների, իրավիճակի վերլուծութիւնների միջոցով: Սեմինարին կարող են մասնակցել հեռուստատեսութեան, ռադիօյի, տպագիր մամուլի եւ օնլայն պարբերականների լրագրողներն ու արտահաստիքային թղթակիցները, ովքեր հետաքրքրուած են հակամարտութիւնների, անյայտ կորածների ու ռազմագերիների հայրենադարձման խնդիրների լուսաբանմամբ: Ձեր ինքնակենսագրութիւնը (resume) ու համառօտ հիմնաւորումը, թէ ինչու էք ցանկանում մասնակցել դասընթացին, կարող էք ներկայացնել Ինտերնիւս` անձամբ կամ էլեկտրօնային փոստով` մինչեւ 2010թ-ի հոկտեմբերի 20-ը: Հասցէն` Երեւան, Արշակունեաց 3, 3-րդ յարկ E-mail: narine@internews.am Լրացուցիչ տեղեկութիւնների համար կարող էք դիմել Նարինէ Սաֆարեանին` հեռ. 010 583620, 055 895700:
  -   Մամլո հաղորդագրություն