Լրագրողական սեմինար <br /> «Միջազգային մարդասիրական իրավունքը եւ լրատվամիջոցները» <br /> թեմայով


Լրագրողական սեմինար
«Միջազգային մարդասիրական իրավունքը եւ լրատվամիջոցները»
թեմայով

  • 18-10-2010 11:24:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը Հայաստանում Ինտերնյուս մամուլի աջակցության կազմակերպության հետ 2010թ.-ի նոյեմբերի 4-5-ը Երեւանում կազմակերպում է լրագրողների համար երկօրյա սեմինար, որի նպատակը մասնակիցներին Միջազգային մարդասիրական իրավունքի հիմունքներին, ինչպես նաեւ` ՄՄԻ-ի ներքո լրագրողների կարգավիճակին եւ պաշտպանությանը ծանոթացնելն է: Սեմինարի ընթացքում կքննարկվեն. Միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) եւ Մարդու իրավունքների միջազգային իրավունքի (ՄԻՄԻ) կիրառումը հակամարտության գոտիներում, Լրագրողների հատուկ կարգավիճակն ու պաշտպանությունը զինված հակամարտություններում` սահմանված Միջազգային մարդասիրական իրավունքով, Ռազմագերիներին, անհայտ կորած անձանց ու նրանց ընտանիքներին օգնելու` ԿԽՄԿ գործողությունները, նշված թեմաների լուսաբանման էթիկական եւ իրավական նրբությունները եւ ուրիշ այլ հարցեր: Թեմաները կներկայացվեն ինչպես դասախոսությունների, այնպես էլ` ֆիլմերի ցուցադրության, ինտերակտիվ քննարկումների, իրավիճակի վերլուծությունների միջոցով: Սեմինարին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի եւ օնլայն պարբերականների լրագրողներն ու արտահաստիքային թղթակիցները, ովքեր հետաքրքրված են հակամարտությունների, անհայտ կորածների ու ռազմագերիների հայրենադարձման խնդիրների լուսաբանմամբ: Ձեր ինքնակենսագրությունը (resume) ու համառոտ հիմնավորումը, թե ինչու եք ցանկանում մասնակցել դասընթացին, կարող եք ներկայացնել Ինտերնյուս` անձամբ կամ էլեկտրոնային փոստով` մինչեւ 2010թ-ի հոկտեմբերի 20-ը: Հասցեն` Երեւան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ E-mail: [email protected] Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Նարինե Սաֆարյանին` հեռ. 010 583620, 055 895700:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն