Երեւանում կը տեղադրուի Ֆրիտեօֆ Նանսենի յուշարձանը


Երեւանում կը տեղադրուի Ֆրիտեօֆ Նանսենի յուշարձանը

  • 20-06-2011 23:12:57   | Հայաստան  |  Հասարակութիւն
Յունիսի 20-ին տեղի ունեցաւ նորվեգացի մեծ մարդասէր, Խաղաղութեան Նոբելեան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտեօֆ Նանսենի 150-ամեակի յոբելեանական յանձնաժողովի նիստը, որը վարում էր յանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմէն Գէորգեանը: Քննարկուեցին տարուայ ընթացքում յոբելեանական միջոցառումների կազմակերպմանն առնչուող հարցեր: Յանձնաժողովը հաւանութեան արժանացրեց մեծ մարդասերի յուշարձանը Երեւանի կենտրոնական հատուածում տեղադրելու հարցը: ՀՀ մշակոյթի նախարարութեանը յանձնարարուեց յայտարարել յուշարձանի նախագծի մրցոյթ, որի արդիւնքները պէտք է ամփոփուէն մինչեւ օգոստոսի 1-ը: Յանձնաժողովը կը դիմի նաեւ Երեւանի քաղաքապետարանի Գեղարուեստի խորհրդին` յուշարձանի նախագծի ընտրութեան հարցում որոշում կայացնելու համար: Ըստ ՏԿՆ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, յուշարձանի պատրաստման համար բարերարներից ստացուած գումարները եւս կփոխանցուէն Երեւանի քաղաքապետարանին` արձանը պատուիրելու եւ տարածքը բարեկարգելու նպատակով:
  -   Հասարակութիւն