Հրանուշ Յակոբեան. «Այս օրերին ամբողջ հայ ազգը առաւել<br /> քան միակամ է»<br />


Հրանուշ Յակոբեան. «Այս օրերին ամբողջ հայ ազգը առաւել
քան միակամ է»

  • 24-04-2010 14:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Այս օրերին Սփիւռքը, ամբողջ հայ ազգն առաւել քան միակամ է` սգում է անմեղ զոհերի յիշատակը եւ պայքարում է պատմական արդարութեան վերականգնման համար»,- ապրիլի 24-ին յայտարարել է Հայոց ցեղասպանութեան 95-րդ տարելիցի կապակցութեամբ Երեւանի Ծիծեռնակաբերդի յհուշահամալիր այցելած ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: «Ես կուզենայի,- ասաց նախարարը,- որ Սփիւռքը բոլոր հարցերում այսպէս կազմակերպուած, համախմբուած լինի, որովհետեւ մենք ունենք խնդիր Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ճանաչման համար, եւ մեր Հայաստան երկիրը, համայն հայութեան Հայրենիքը հզորացնելու եւ ուժեղացնելու համար»:
  -   Քաղաքական