Սան Պաուլոյի համալսարանում անցկացուելու է Հայոց<br /> ցեղասպանութեան 95-ամեակին նուիրուած միջազգային գիտաժողով<br />


Սան Պաուլոյի համալսարանում անցկացուելու է Հայոց
ցեղասպանութեան 95-ամեակին նուիրուած միջազգային գիտաժողով

  • 16-04-2010 10:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍԱՆ ՊԱՈՒԼՈ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 22-24-ը Սան Պաուլոյի Համալսարանում անցկացուելու է Հայոց ցեղասպանութեան 95-ամեայ տարելիցին նուիրուած աննախադէպ միջազգային գիտաժողով, Ինչպէս «ՆՏ»-ին յայտնել է Սան Պաուլոյի Համալսարանի Հայագիտութեան ամբիոնի վարիչ Լուսինէ Եղիազարյանը, գիտաժողովի կազմակերպիչներն են նոյն համալսարանի պատմութեան ֆակուլտետը եւ ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնը: Գիտաժողովին մասնակցելու են ցեղասպանութեան եւ մարդու իրաւունքների բնագաւառում յայտնի գիտնականներ Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Թուրքիայից եւ այլ երկրներից: Միջոցառումը անցկացուելու է ՀՀ եւ Սան Պաուլոյի նահանգային կառավարութեան հովանու ներքոյ:
  -   Քաղաքական