Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ կստորագրուի<br /> առեւտրային ներկայացուցչությունների փոխադարձ հիմնադրման մասին<br /> համաձայնագիր<br />


Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ կստորագրուի
առեւտրային ներկայացուցչությունների փոխադարձ հիմնադրման մասին
համաձայնագիր

  • 15-04-2010 15:56:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան կառավարությունների միջեւ կստորագրուի առեւտրային ներկայացուցչությունների փոխադարձ հիմնադրման մասին համաձայնագիր: Ինչպէս ՀՀ կառավարութեան ապրիլի 15-ի նիստում նշեց էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը, դեռեւս 1992թ.-ին ստորագրուած էր նման համաձայնագիր, սակայն նորը առաւել է հստակեցնում փոխհարաբերությունները. մասնաւորապէս, ամրագրում է երկու երկրների առեւտրային ներկայացուցիչների հիմնական գործառոյթները: Ըստ փոխնախարարի, համաձայնագիրը հստակեցնում է նաեւ երկու երկրներում ներկայացուցչությունների եւ դրանց անձնակազմերի կարգավիճակը: Առեւտրային ներկայացուցչությունները կնպաստեն երկու երկրների առեւտրատնտեսական կապերի զարգացմանը, ֆիզիկական եւ իրաւաբանական անձանց մասնակցութեանը ՌԴ-ում եւ Հայաստանում կազմակերպւող միջազգային առեւտրական ու արդիւնաբերական ցուցահանդեսներին:
  -   Տնտեսութիւն