Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ կստորագրվի<br /> առեւտրային ներկայացուցչությունների փոխադարձ հիմնադրման մասին<br /> համաձայնագիր<br />


Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ կստորագրվի
առեւտրային ներկայացուցչությունների փոխադարձ հիմնադրման մասին
համաձայնագիր

  • 15-04-2010 15:56:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ կստորագրվի առեւտրային ներկայացուցչությունների փոխադարձ հիմնադրման մասին համաձայնագիր: Ինչպես ՀՀ կառավարության ապրիլի 15-ի նիստում նշեց էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը, դեռեւս 1992թ.-ին ստորագրված էր նման համաձայնագիր, սակայն նորը առավել է հստակեցնում փոխհարաբերությունները. մասնավորապես, ամրագրում է երկու երկրների առեւտրային ներկայացուցիչների հիմնական գործառույթները: Ըստ փոխնախարարի, համաձայնագիրը հստակեցնում է նաեւ երկու երկրներում ներկայացուցչությունների եւ դրանց անձնակազմերի կարգավիճակը: Առեւտրային ներկայացուցչությունները կնպաստեն երկու երկրների առեւտրատնտեսական կապերի զարգացմանը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մասնակցությանը ՌԴ-ում եւ Հայաստանում կազմակերպվող միջազգային առեւտրական ու արդյունաբերական ցուցահանդեսներին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play