Ստորագրուեց եւս մէկ հայ-ռուսական տնտեսական պայմանագիր<br />


Ստորագրուեց եւս մէկ հայ-ռուսական տնտեսական պայմանագիր

  • 09-04-2010 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի եւ Անկախ պետութիւնների համագործակցութեան (ԱՊՀ) գործունէութեան դաշնային գործակալութեան միջեւ ապրիլի 9-ին կնքուեց համագործակցութեան պայմանագիր: Ինչպէս նշեց ՀՀԱԱՊ նախագահ Մարտին Սարգսեանը` Ռոսսոտրուդնիչեստվո կազմակերպութեան եւ ՀՀԱԱՊ-ի միջեւ կնքուած պայմանագիրը կնպաստի երկու երկրների միջեւ առաւել տրամաբանական եւ շահաւետ տնտեսական յարաբերութիւններ ձեւաւորմանը, երկու երկրների տնտեսութիւնների դինամիկ զարգացմանը: Ըստ նրա, Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական համագործակցութեան ներուժը դեռ ամբողջութեամբ չի իրացուած: Պայմանագրի համաձայն, կնախանշուեն համաձայնեցուած հեռանկարային աջակցութիւն ստեղծելու հաւասար պայմաններ` երկու երկրներում արտադրողական ձեռնարկային գործունէութեան, ինչպէս նաեւ Փոքր եւ Միջին բիզնեսի ձեռնարկատէրերի միջեւ ուղիղ միջտարածաշրջանային կապերի հաստատման համար: Այս նպատակով պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել` անցկացնել երկու կողմերի արդիւնաբերական արտադրանքի ցուցահանդեսներ, տնտեսական ֆորումներ եւ գործնական առաքելութիւններ` «Հաղորդակցութեան բորսա»: Ինչպէս յայտնել է Ռոսսոտրուդնիչեստվո կազմակերպութեան ղեկավար Վիկտոր Կրիվապուսկովը, հայ-ռուսական ցուցահանդէս տեղի կունենայ այս տարուայ հոկտեմբերին` միջկառավարական յանձնաժողովի օժանդակությամբ: Կարեւորելով այս պայմանագրի ստորագրումը, Վ. Կրիվապուսկովն ընդգծել է, որ ինչպէս Ռուսաստանն է Հայսատանի համար մեծ հետաքրքրութիւն ներկայացնում, այնպէս էլ Ռուսաստանն է կարեւորում Հայաստանի հետ համագործակցութիւնը:
  -   Տնտեսութիւն