Ստորագրվեց եւս մեկ հայ-ռուսական տնտեսական պայմանագիր<br />


Ստորագրվեց եւս մեկ հայ-ռուսական տնտեսական պայմանագիր

  • 09-04-2010 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի եւ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գործունեության դաշնային գործակալության միջեւ ապրիլի 9-ին կնքվեց համագործակցության պայմանագիր: Ինչպես նշեց ՀՀԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը` Ռոսսոտրուդնիչեստվո կազմակերպության եւ ՀՀԱԱՊ-ի միջեւ կնքված պայմանագիրը կնպաստի երկու երկրների միջեւ առավել տրամաբանական եւ շահավետ տնտեսական հարաբերություններ ձեւավորմանը, երկու երկրների տնտեսությունների դինամիկ զարգացմանը: Ըստ նրա, Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական համագործակցության ներուժը դեռ ամբողջությամբ չի իրացված: Պայմանագրի համաձայն, կնախանշվեն համաձայնեցված հեռանկարային աջակցություն ստեղծելու հավասար պայմաններ` երկու երկրներում արտադրողական ձեռնարկային գործունեության, ինչպես նաեւ Փոքր եւ Միջին բիզնեսի ձեռնարկատերերի միջեւ ուղիղ միջտարածաշրջանային կապերի հաստատման համար: Այս նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել` անցկացնել երկու կողմերի արդյունաբերական արտադրանքի ցուցահանդեսներ, տնտեսական ֆորումներ եւ գործնական առաքելություններ` «Հաղորդակցության բորսա»: Ինչպես հայտնել է Ռոսսոտրուդնիչեստվո կազմակերպության ղեկավար Վիկտոր Կրիվապուսկովը, հայ-ռուսական ցուցահանդես տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին` միջկառավարական հանձնաժողովի օժանդակությամբ: Կարեւորելով այս պայմանագրի ստորագրումը, Վ. Կրիվապուսկովն ընդգծել է, որ ինչպես Ռուսաստանն է Հայսատանի համար մեծ հետաքրքրություն ներկայացնում, այնպես էլ Ռուսաստանն է կարեւորում Հայաստանի հետ համագործակցությունը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play