Սերժ Սարգսեան. Նուիրել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին կնշանակի<br /> Ղարաբաղի գոյութեան դադարեցում /հարցազրոյցի հայերէն սղագրություն/<br />


Սերժ Սարգսեան. Նուիրել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին կնշանակի
Ղարաբաղի գոյութեան դադարեցում /հարցազրոյցի հայերէն սղագրություն/

  • 20-03-2010 19:30:00   |   |  Քաղաքական
ՓԱՐԻԶ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը «Եվրոնյուզ» հեռուստաալիքի եթերում էր Օսմանեան Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանութեան հարցով միջազգային քննարկման հերթական ալիքից ընդամէնը մի քանի օր անց: Այս անգամ ազդանշանը ուղարկուել էր Վաշինգտոնից, այն պահին, երբ Երեւանն ու Անկարան բանակցութիւններ են վարում յարաբերութիւնների նորմալացման վերաբերեալ: Այդ, ինչպէս նաեւ ղարաբաղեան հարցի իրավիճակի մասին նախագահ Սերժ Սարգսեանը համաձայնեց զրուցել Եվրոնյուզ ալիքի լրագրող Լաուրա Դավիդեսկուի հետ: «Եվրոնյուզ». Եկեք միանգամից անցնենք ծայրաստիճան կարեւոր նորությանը: Այսպէս, մարտի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը 23 կողմ եւ 22 դէմ ձայներով 1915թ. Օսմանեան Թուրքիայի կողմից մէկ միլիոնից աւելի հայերի ոչնչացումը ճանաչեց որպէս ցեղասպանութիւն: Ինչու, Ձեր կարծիքով, քվեարկույթունը տեղի ունեցաւ յատկապէս հիմա: Ս.Սարգսեան. Քննարկումներն հայերի ցեղասպանութեան ճանաչման հարցի վերաբերեալ նորութիւն չեն ԱՄՆ քաղաքական կեանքում: Վերջին 10 տարիներին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը մի քանի անգամ փորձել է քուէարկութեան դնել այդ թեման: Բացի այդ, հայերի ցեղասպանութեան փաստը ճանաչուել է ամերիկեան 42 նահանգների կողմից, այնպէս որ մարտի 4-ի որոշումը մեզ համար չդարձաւ ոչ անակնկալ, ոչ նոր մօտեցում: «Եվրոնյուզ». Եւ այնուամենայնիւ, առանձնայատուկ պատճառ տեսնոշւմ եք քուէարկութեան ժամանակի ընտրութեան համար Հայաստանի եւ Թուրքիայի կողմից տարւվող յարաբերութիւնների նորմալացման կուրսի համատեքստում: Ս.Սարգսեան. Այսօր մենք Թուրքիայի հետ քննարկում ենք յարաբերութիւնների վերսկսման հեռանկարներըղ Դա պէտք է տեղի ունենայ առանց որեւց նախապայմանի, կարծում եմ, Թուրքիան որեւէ բարոյական իրաւունք չունի մեղադրել մեզ որեւէ բանում կամ առաջ քաշել պահանջներ: Չէ՞ որ երբ դուք սկսում եք յարաբերութիւններ առանց որեւէ վերապահման, նախապայմանի, դա նշանակում է, որ դուք ազատ եք այս կամ այն թեման արծարծելու պարտավորություններից: Հակառակ դէպքում, արդիւնքներ չեք տեսնի: Օրինակ` պատկերացնենք` Թուրքիայի խորհրդարանը հրաշքով վաւերացնում է Արձանագրութիւնները, նոյնն է անում նաեւ Հայաստանի խորհրդարանը: Եվ ահա, մենք վերականգնում ենք յարաբերութիւնները, իսկ որեւէ 3-րդ կողմ, որը չի ցանկանում դա, յատուկ հենց այդ ժամանակ բարձրացնում է Ցեղասպանութեան հարցը: Եվ ինչ, Թուրքիան դա օգտագործում է որպէս շարժառիթ մեր երկխօսութիւնը կրկին դադարեցնելու համար: «Երվրոնյուզ». Հայաստանի գլխաւոր խնդիրնեն են գործազրկույթունը, տնտեսական մեկուսացումը, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ վաղեմի տարաձայնություններըգ... Ձեր կարծիքով, այժմ դրանք հնարավո՞ր է աւելի հեշտ լուծել: Ս.Սարգսեան. Մեր տարաձայնութիւնները Թուրքիայի հետ երէկ չեն սկսուել: Թուրք-հայկական սահմանը կողպեքի տակ է արդէն 17 տարի: Իսկ 17 տարի առաջ մենք այսիսի որոշում չենք ունեցել: Մենք հրաշալի հասկանում ենք Թուրքիան մեծ երկիր է եւ ազգաբնակչութեան, եւ տարածքային եւ հզորութեան տեսանկիւնից: Այն Հայաստանի շատ անգամ մեծ էղ Եթէ ապրէինք վակուումի մէջ, դա այլ խօսակցութիւն կլինէր: Բայց մենք` եւ Թուրքիան, եւ Հայաստանը միջազգային հանրութեան մաս ենք եւ նրա միւս անդամները` ԱՄՆ, Ֆրանսիա, Եվրամիություն, պարտաւոր են ազդանշաններ ուղարկել, տալ հարեւան երկրներում այս կամ այն իրադարձութիւնների եւ բարեփոխումների գնահատականներ: «Եվրոնյուզ». Ես նորից կվերադառնամ հայերի ցեղասպանութեան ճանաչման հարցին: Այդ հարցը ծայրաստիճան կարեւոր է նաեւ Հայաստանի բնակչութեան համար եւ Սփիւռքի համարգ այսպէս, ուրեմն, խնդրում եմ պարզաբանել ինչու Երեւանի պետհամալսարանը 2007թ. պատուաւոր աստիճան շնորհեց Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինիժադին: Չէ՞ որ այդ քաղաքական գործիչը ցեղասպանութիւնը չի ճանաչում: Ս.Սարգսեան. Գիտեք, մենք չենք կարող ստիպել մեր հարեւաններին, այլ երկրների ղեկավարներին մտածել այնպէս, ինչպէս մտածում ենք մենք: Եւ պէտք չէ անձնաւորել պատուաւոր աստիճան շնորհելու փաստը... չէ՞ որ դրա հետեւում առաջին հերթին ցանկությունն է յայտնել երախտագիտութիւն երկրի ժողովրդին, որին ներկայացնում է այս կամ այն քաղաքական գործիչը: Իրանցիները պատմականօրէն մեր մօտ հարեւաններն են, եւ նրանք շատ կարեւոր են մեզ համար: «Եվրոնյուզ». Համաձա՞յն եք ԵՊՀ որոշումը անուանել ռեալ քաղաքականութիւն օրինակ հայկական ձեւով: Ս.Սարգսեան. Ես դա կանվանեի ԵՊՀ յատուկ մօտեցում նրբավար խնդրին եւ այդ մօտեցումը այսօր շատ տարածուած է ժողովրդավարական երկրներում: «Եվրոնյուզ». Հաղորդւում է, որ փետրուարին Լոնդոն կատարած այցի ընթացքում Դուք ասել եք, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Միջազգային հանրութիւնը, կարծես, այլ տեսակէտ ունի... Ս.Սարգսեան. Չեմ կարծում, որ միջազգային հանրութիւնը այլ տեսակէտ ունի: Պատմութիւնը յայտնի է. Լեռնային Ղարաբաղն անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Այն կցել է Ադրբեջանին Կոմունիստական կուսակցութեան Կովկասեան բիւրոն: Չեմ կարծում, թէ միջազգային հանրութիւնն այլ տեսակէտ ունի: Ինչո՞ւ միջազգային հանրութիւնը բուռն կերպով ողջունեց ԽՍՀՄ-ի փլուզումը եւ չհայտարարեց, թէ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը ԽՍՀՄ-ի մասն են: Իսկ Լեռնային Ղարաբաղի դէպքում միջազգային հանրութիւնը, չգիտես ինչու, պնդում է, թէ այն Ադրբեջանի մաս է կազմում: Ձեզ չի՞ թւում, որ դա տրամաբանական չէ: «Եվրոնյուզ». Ի՞նչ փոխզիջումների եք դուք պատրաստ գնալ ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ լուծման հարցում: Ս.Սարգսեան. Մենք չենք կարող վերացնել հակամարտութեան հետեւանքները, եթէ նախ չպարզենք դրա պատճառները: Այպսես, ինչ վերաբերում է պատճառներին... մենք նախ եւ առաջ խոսում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի մասին: Երբ այդ հարցը որոշւկի, տարածաշրջանային խնդիրների լուծման յետագայ աշխատանքը կլինի հեշտ եւ արագ: Ակնյայտ է, որ մենք` հայերս, շատ աւելի շատ ենք շահագրգռուած լուծել հակամարտութիւնը, բայց լուծել երկարաժամկէտ առումով, այնպէս, որ տարածաշրջանում խաղաղութիւնն ու անվտանգութիւնը վերականգնուի եւ ոչ թէ պարզապէս նուիրել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին, ինչը կնշանակի Ղարաբաղի գոյութեան դադարեցում: «Եվրանյուզ». Ադրբեջանը միանգամայն յստակ յայտարարել է, որ երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախութեան հետ: Նրանք չեն արձակի Ղարաբաղը: Ս.Սարգսեան. Միջազգային հանրութիւնը մեզ առաջարկում է այդ խնդիրը կարգաւորել միջազգային իրաւունքների երեք սկզբունքների հիման վրայ` ինքնորոշման, տարածքային ամբողջականութեան եւ ուժի չկիրառման: Օգտվելով առիթից` ես հեռուստաէկրանից ուզում եմ դիմել Ադրբեջանին` կոչ անելով նրան ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր: Դա վստահութեան հիմք կդառնար ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Ղարաբաղում, թոյլ կտար մարդկանց հասկանալ, որ Ադրբեջանը կանգնած է հակամարտութեան խաղաղ կարգաւորման դիրքերում: Ապա դրանից յետոյ մենք կկարողանայինք աշխատել դետալների վրայ: Մենք` հայերս, շատ լաւ ենք հասկանում, թէ ինչ է նշանակում Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը: Իսկ ադրբեջանցիները կարօ՞ղ են ասել, թէ ինչպէս են նրանք հասկանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը: Ադրբեջանը չի խոսում հայ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի մասին, բայց խոսում է հակամարտութեան գլխաւոր մասնակիցներից մէկի` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի մասին»:
  -   Քաղաքական