Շվեդ պատգամաւորը բողոք է ներկայացրել երկրի վարչապետի դէմ<br />


Շվեդ պատգամաւորը բողոք է ներկայացրել երկրի վարչապետի դէմ

  • 16-03-2010 17:27:00   |   |  Քաղաքական
ՍՏՈԿՀՈԼՄ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Շվեդիայի խորհրդարանի պատգամաւոր, ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցութեան ներկայացուցիչ Սուեն Էրիկ Էստերբերգը բողոք է ներկայացրել վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդի դէմ: Սահմանադրական յանձնաժողով ներկայացուած բողոքում պատգամաւորը խնդրել է քննարկել կառավարութեան ղեկավարի արտայայտութիւնները 20-րդ դարասկզբին Օսմանեան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձութիւնները երկրի խորհրդարանի կողմից ցեղասպանութիւն որակվելու կապակցութեամբ: Յիշեցնենք, որ Շվեդիայի վարչապետը զանգահարել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ ներողութիւն խնդրել Ռիկսդագի որոշման համար,- տեղեկացնում է www.yerkir.am-ը:
  -   Քաղաքական