Է. Մամեդեարով. Ադրբեջանը կողմ է Ղարաղաղյան հակամարտութեան
կարգաւորման փուլային գործընթացին
15-03-2010 22:30:00 | | Քաղաքական
ԲԱՔՈՒ, 15 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Ադրբեջանը
կողմ է Ղարաղաղյան հակամարտութեան կարգաւորման փուլային
գործընթացին, քանի որ հասկանում է, որ մէկ օրում հնարաւոր չէ
կարգաւորել բոլոր խնդիրները»: Այս մասին այսօր լրագրողների հետ
հանդիպման ժամանակ յայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդեարովը եւ
յաւելել, որ բանակցային գործընթացում առաջընթաց է նկատւում: Ինչպէս
տեղեկացնում է day.az լրատուական գործակալութիւնը, վերջինիս
վստահեցրել է, որ Մադրիդյան փաստաթղթի նորացուած տարբերակը
բանակցային գործընթացի ինտենսիւութեան արդիւնքն է, որը յետագայում
աւելի ընդգրկուն փաստաթղթի հնարաւորութիւն է տալիս:
Պաշտօնական Երեւանի դիրքորոշման վերաբերեալ Ադրբեջանի արտաքին
քաղաքական գերատեսչութեան ղեկավարը յայտնել է, որ հայկական կողմը
պէտք է հայտարարի` արդեօք ընդունու՞մ է վերոնշեալ փաստաթուղթը, թէ
ոչ, որից յետոյ միայն իրենք կյստակեցնեն իրենց յետագայ քայլերը: