Ֆ. Սադիգով. «Չեմ կարող համաձայնել, որ ադրբեջանցի<br /> ռազմագերիներին Հայաստանում կտտանքների են ենթարկում»<br />


Ֆ. Սադիգով. «Չեմ կարող համաձայնել, որ ադրբեջանցի
ռազմագերիներին Հայաստանում կտտանքների են ենթարկում»

  • 23-02-2010 21:30:00   |   |  Քաղաքական
ԲԱՔՈՒ, 23 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ներկայումս դրութեամբ, Հայաստանում գերութեան մէջ է գտնւում 2 ադրբեջանցի զինծառայող եւ մէկ քաղաքացիական անձ: Մենք ձեռնարկում ենք բոլոր քայլերը նրանց վերադարձի համար»,- նշել է ռազմագերիների հարցով Ադրբեջանի պետական յանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադիգովը: Ադրբեջանական «ԱՊԱ» լրատուական գործակալութեանը հետ զրոյցում Սադիգովը հերքել է տարածուած այն տեղեկությունները, թէ Հայաստանում ռազմագերիներին կտտանքների են ենթարկում: Նա ասել է, որ ռազմագերիները գտնւում են միջազգային կառոյցների վերահսկողութեան ներքոյ, իսկ վերջիններիս ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ նրանց հետ հանդիպում են, նրանց պայմաններով հետաքրքրւում են եւ այդ մասին տեղեկութիւններ հաղորդում ադրբեջանական կողմին:
  -   Քաղաքական