Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Ջավախքի խնդիրը ընկալվում է<br /> որպէս մի սեպ, որը կարելի է խրել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ,-<br /> գտնում է Աշոտ Մելքոնեանը<br />


Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Ջավախքի խնդիրը ընկալվում է
որպէս մի սեպ, որը կարելի է խրել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ,-
գտնում է Աշոտ Մելքոնեանը

  • 18-02-2010 15:12:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին տարիներին Վրաստանի իշխանութիւնները խտրական քաղաքականութիւն են իրականացնում վիրահայութեան նկատմամբ: Այս մասին Սամցխե-Ջաւախեթի-Ծալկա տարածաշրջանի հայապահպանութեան եւ ջաւախահայութեան իրաւունքների պաշտպանութեանը նուիրուած փետրուարի 18-ի սեմինար-քննարկմանը յայտարարեց Հայաստանի ԱԺ պատգամաւոր Շիրակ Թորոսեանը: Ըստ նրա, այսօր վրացական իշխանութիւնները որդեգրել են ջաւախահայութեան քաղաքական, լեզուական, հոգեւոր-մշակոյթային, սոցիալ-տնտեսական իրաւունքները ոտնահարող քաղաքականութիւն: Այդ քաղականությանն արդիւնքում ջաւախահայութեան մէջ գնալով տարածւում են վախի եւ հիասթափութեան տրամադրություններ, ինչն իր հերթին հանգեցնում է տարածաշրջանից արտագաղթի ծաւալների մեծացմանը: «Այս քննարկումը միտուած է Վրաստանում ապրող հայերի բոլոր խնդիրները բարձրաձայնելուն` կոչ անելով Հայաստանի իշխանութիւններին, սփիւռքեան կազմակերպություններին անյապաղ միջոցներ ձեռնարկել հայութեան նկատմամբ վրացական իշխանութիւնների խտրական քաղաքականութիւնը կասեցնելու ուղղութեամբ: Այս կոչն ուղղուած է նաեւ միջազգային կազմակերպություններին, որպէսզի վերջիններս ճնշում գործադրեն վրացական իշխանութիւնների վրայ ազգային փոքրամասնությունների իրաւունքների վերաբերեալ ստանձնած միջազգային պարտաւորութիւնների կատարման հարցում»,- ասաց Շ.Թորոսեանը: Առկայ խնդիրներից ԱԺ պատգամաւորը առաջնահերթ համարեց ջավախահայ ակտիւիստների նկատմամբ քաղաքական հետապնդումների անյապաղ դադարեցումը, Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն իրաւական կարգավիճակ տալու հարցը, ինչպէս նաեւ հայկական եկեղեցիների վերադարձման խնդրի լուծումը: ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանը նշեց, որ շատ կարեւոր եւ արդիական է Ջաւախքը դիտարկել ոչ միայն հայ-վրացական յարաբերութիւններում, այլեւ վրաց-թուրքական, վրաց-ադրբեջանական յարաբերութիւններում: Ըստ նրա, այս մօտեցումը մոռացութեան է մատնուել այն դէպքում, երբ Ջավախքի խնդիրը անընդհատ շահարկւում է ադրբեջանական ու թուրքական եւ' քաղաքական շրջանակներում, եւ' մամուլում: Ա.Մելքոնեանի կարծիքով, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Ջավախքի խնդիրը ընկալվում է որպէս մի սեպ, որը կարելի է խրել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ: «Այս խնդիրը չափազանց կարեւոր է, եւ այստեղ պէտք է ցուցաբերել չափազանց մեծ զգուշավորություն, քանի որ Ջավախքի խնդիրը նման պարագայում թուրքերի եւ ադրբեջանցիների կողմից օգտագործվելու դէպքում, կարող է լուրջ բացասական ազդեցութիւն ունենալ հայ-վրացական յարաբերութիւնների վրայ»,- ասաց Ա.Մելքոնեանը: Ջաւախահայութեան իրաւունքների պաշտպանութեան համակարգող խորհրդի կողմից կազմակերպուած սեմինար-քննարկմանը մասնակցում էին տարբեր գերատեսչութիւնների, քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչներ, փորձագետներ:
  -   Քաղաքական