Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան<br /> «Հայաստան-Եվրոմիություն» գործողութիւնների ծրագիրն արդիւնաւէտ է<br /> ընթանում<br />


Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան
«Հայաստան-Եվրոմիություն» գործողութիւնների ծրագիրն արդիւնաւէտ է
ընթանում

  • 05-02-2010 15:12:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երոպական կառոյցների հետ Հայաստանի համագործակցութիւնը համակարգող միջգերատեսչական յանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանը փետրուարի 5-ին ընդունել է Եւրոմիութեան արտաքին յարաբերութիւնների գլխաւոր տնօրինության Հայաստանի բաժնի քաղաքական եւ տնտեսական հարցերով պատասխանատու Այլի Ռիբուլսի գլխաւորած պատուիրակութեանը եւ Հայաստանում ԵՄ պատուիրակութեան ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերին: Ըստ ՀՀ ԱԱԽ-ի քարտուղարի մամուլի գրասենեակի, հանդիպմանը քննարկուել են Հայաստան-Եվորամիություն համագործակցութեանը վերաբերող հարցեր: Ա.Բաղդասարեանը նշել է, որ Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան «Հայաստան-Եվրոմիություն» գործողութիւնների ծրագիրն արդիւնաւէտ է ընթանում, տարբեր ոլորտներում իրականացւում են խորքային բարեփոխումներ: Ա.Ռիբուլսը ներկայացրել է Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան շրջանակում նախատեսւող նոր ինստիտուցիոնալ բարեփոխումների պլանը, որը ասոցացման, ազատ առեւտրի, անվտանգութեան, արդարութեան եւ ազատութեան համաձայնագրերի կնքմանն ընդառաջ Հայաստանի պետական մարմինների վարչական կարողութիւնների ուժեղացում է ենթադրում:
  -   Քաղաքական