Եգիպտոսում 7 հայաստանցի զբօսաշրջիկ ստացել է ծանր
վնասուածքներ աւտոբուսային վթարների հետեւանքով
30-01-2010 20:30:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԿԱՅԻՐ, 30 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանի 7
քաղաքացի է տուժել Եգիպտոսում յունվարի 30-ին 4 աւտոբուսային
վթարների հետեւանքով: Արտասահմանեան լրատվամիջոցների փոխանցմամբ,
վթարների պատճառ են դարձել եղանակային վատ պայմանները` աւազի
փոթորիկը: Ընդհանուր առմամբ վթարներից տուժել է 55 մարդ` 20
զբօսաշրջիկ տարբեր երկրներից եւ 35 եգիպտացի: Հաղորդւում է, որ
առաւել լուրջ վնասուածքներ` ջարդվածքներ եւ կտրվածքներ են ստացել
Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիները: