Ըստ հանրապետական պատգամաւորի, ՀՀ-ն երբեք չի հրաժարուելու<br /> Արեւմտյան Հայաստանի տարածքներից ու Ցեղասպանութեան ճանաչման<br /> գործընթացից եւ չի ընդունելու Կարսի պայմանագիրը<br />


Ըստ հանրապետական պատգամաւորի, ՀՀ-ն երբեք չի հրաժարուելու
Արեւմտյան Հայաստանի տարածքներից ու Ցեղասպանութեան ճանաչման
գործընթացից եւ չի ընդունելու Կարսի պայմանագիրը

  • 22-01-2010 15:44:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանեան որոշ քաղաքական գործիչներ հայ-թուրքական արձանագրութիւնների մասին Սահմանադրական դատարանի վճռից հրապարակումից յետոյ փորձում են չքմեղանալ Թուրքիայի առջեւ` ասելով, թէ դա ներքին որոշում է եւ չի անդրադառնայ երկու երկրների յարաբերութիւնների վրայ: Այսպիսի դիտարկում արեց ՀՀ Ազգային Ժողովի «Հայ Յեղափոխական դաշնակցութիւն» խմբակցութեան անդամ Արծուիկ Մինասեանը յունվարի 22-ի բանավէճում: Ըստ նրա, վերոնշեալ անձինք իրենց այդօրինակ պահուածքով նսեմացնում են ՍԴ-ի որոշման ուժն ու նշանակութիւնը: «Եթէ այս ոգով շարունակենք, եւ ՍԴ-ի որոշման պարտադիր կատարման պահանջը չդրուի մեր պետական մարմինների առջեւ, բնականաբար, թուրքերը կդադարեցնեն իրենց բարձրացրած աղմուկը եւ փոքր-ինչ ձգձգումով կվավերացնեն արձանագրութիւնները»,- կանխատեսեց Ա.Մինասեանը: ԱԺ-ի «Հայաստանի Հանրապետական կուսակցութիւն» խմբակցութեան անդամ Գագիկ Մելիքեանի կարծիքով, ՍԴ-ի որոշումը սառը ցնցուղի ազդեցութիւն ունեցաւ թուրքերի համար, որոնք ՀՀ իշխանութիւնների հետ փորձում էին խօսել նախապայմանների լեզւով: Նրա խօսքերով, հայ պաշտօնեաները մշտապէս յայտարարել են, որ արձանագրութիւնների նպատակը դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումն ու սահմանի բացումն է, ինչը հաստատուեց նաեւ ՍԴ-ի կողմից: Բացի այդ, ինչպէս նշեց Գ.Մելիքեանը, ոչ մի երկիր առ այսօր չի համաձայնել Թուրքիայի այն պնդմանը, թէ հայ-թուրքական հարաբերություները կապուած են ղարաբաղեան խնդրի հետ: «Թուրքիային չի յաջողուի այդ երկու հարցերը շաղկապել, եւ նրան կպարտադրեն վաւերացնել արձանագրութիւնները, այնպէս, ինչպէս պարտադրեցին ստորագրել դրանք»,- ասաց պատգամաւորը: Գ.Մելիքեանը նաեւ հաւաստեց, որ ՀՀ-ն երբեք չի հրաժարուելու Արեւմտյան Հայաստանի տարածքներից եւ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումից, բացի այդ` երբեք չի ընդունելու Կարսի պայմանագիրը:
  -   Քաղաքական