Սպիտակ Տունը քննադատում է Լաւրովի այցը Սուխումի եւ Ցխինուալի<br /> <br />


Սպիտակ Տունը քննադատում է Լաւրովի այցը Սուխումի եւ Ցխինուալի

  • 01-05-2011 21:53:58   | ԱՄՆ  |  Միջազգային
«Ռուս պաշտօնեաների այցը Աբխազիայ եւ Հարաւային Օսէթիայ չի համապատասխանում Վրաստանի տարածքային ամբողջականութեան սկզբունքներին, որոնց Ամն-ն աջակցում է: Վաշինգտօնը շարունակում է մնալ այդ տարածաշրջաններում հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման եւ Վրաստանի ինքնիշխանութեան վերականգնման կողմնակիցը»,- ասւում է ԱՄՆ Պէտքարտուղարութեան յայտարարութեան մէջ: ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչութիւնը կոչ է անում 2008 թ-ի կրակի դադարեցման վերաբերեալ համաձայնագրի բոլոր մասնակիցներին յարգել փաստաթղթի դրոյթները : Աւելի վաղ Վրաստանը Լաւրովի Աբխազիայ եւ Հարաւային Օսէթիայ այցը ցինիկ քայլ էր համարել:
  -   Միջազգային