ԱԺ-ի պատգամաւորութեան թեկնածուների վստահուած անձանց միջեւ<br /> ծեծկռտուքի կապակցութեամբ կատարւում է հետաքննութիւն<br />


ԱԺ-ի պատգամաւորութեան թեկնածուների վստահուած անձանց միջեւ
ծեծկռտուքի կապակցութեամբ կատարւում է հետաքննութիւն

  • 11-01-2010 11:50:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 11 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 10-ի ժամը 14:45-ին ոստիկանութեան Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացուել, որ Ջոն Կիրակոսեանի անուան միջնակարգ դպրոցում տեղակայուած թիւ 10/09 ընտրատեղամասի դիմաց վիճաբանութիւն է տեղի ունենում: Ըստ Հայաստանի Ոստիկանութեան հաղորդագրութեան, պարզուել է, որ ԱԺ պատգամաւորութեան թեկնածու Արա Սիմոնեանի վստահուած անձ, 1964թ.-ին ծնուած Տիգրան Մուրադեանի հետ վիճաբանել են ԱԺ պատգամաւորութեան թեկնածու Նիկոլ Փաշինյանի վստահուած անձինք` 1950թ.-ին ծնուած Պետրոս Մակեյանը, 1979թ.-ին ծնուած Կարեն Մակեյանը եւ 1983թ.-ին ծնուած Սուրէն Մարտիրոսեանը: Ըստ նոյն աղբիւրի, վերջինները ծեծի են ենթարկել Տ.Մուրադեանին եւ մարմնի տարբեր մասերում պատճառել սալջարդեր: Տ.Մուրադեանից ընդունուել է հաղորդում եւ տրուել դատաբժշկի ուղեգիր: Նոյն օրուայ ժամը 15:35-ին Երեւանի թիւ 1 համալսարանական հիւանդանոցից ահազանգ է ստացուել, որ իրենց մօտ բուժօգնութեան են դիմել Սուրէն Մարտիրոսեանը` դէմքի մասում ստացած սալջարդով, Պետրոս Մակեյանը` քթի մասում ստացած սալջարդով ու գանգուղեղային վնասուածքներով, եւ Կարեն Մակեյանը` թիկունքի մասում ստացած քերծվածքներով: Կատարւում է հետաքննութիւն:
  -   Քաղաքական