ԱԺ-ի պատգամավորության թեկնածուների վստահված անձանց միջեւ<br /> ծեծկռտուքի կապակցությամբ կատարվում է հետաքննություն<br />


ԱԺ-ի պատգամավորության թեկնածուների վստահված անձանց միջեւ
ծեծկռտուքի կապակցությամբ կատարվում է հետաքննություն

  • 11-01-2010 11:50:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 10-ի ժամը 14:45-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջոն Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 10/09 ընտրատեղամասի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Ըստ Հայաստանի Ոստիկանության հաղորդագրության, պարզվել է, որ ԱԺ պատգամավորության թեկնածու Արա Սիմոնյանի վստահված անձ, 1964թ.-ին ծնված Տիգրան Մուրադյանի հետ վիճաբանել են ԱԺ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի վստահված անձինք` 1950թ.-ին ծնված Պետրոս Մակեյանը, 1979թ.-ին ծնված Կարեն Մակեյանը եւ 1983թ.-ին ծնված Սուրեն Մարտիրոսյանը: Ըստ նույն աղբյուրի, վերջինները ծեծի են ենթարկել Տ.Մուրադյանին եւ մարմնի տարբեր մասերում պատճառել սալջարդեր: Տ.Մուրադյանից ընդունվել է հաղորդում եւ տրվել դատաբժշկի ուղեգիր: Նույն օրվա ժամը 15:35-ին Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել Սուրեն Մարտիրոսյանը` դեմքի մասում ստացած սալջարդով, Պետրոս Մակեյանը` քթի մասում ստացած սալջարդով ու գանգուղեղային վնասվածքներով, եւ Կարեն Մակեյանը` թիկունքի մասում ստացած քերծվածքներով: Կատարվում է հետաքննություն:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play