Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ կատարուել են հոգեւոր սպասաւորների նոր նշանակումներ


Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ կատարուել են հոգեւոր սպասաւորների նոր նշանակումներ

  • 08-12-2016 15:19:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ կատարուել են հոգեւոր սպասաւորների նոր նշանակումներ:
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Անդրանիկ աբեղայ Գեւորգեանը, ազատուելով Կոտայքի թեմում ստանձնած պարտականութիւններից, նշանակուել է ԵԿՄ հոգեւոր սպասաւոր` Բանակի հոգեւոր առաջնորդի իշխանութեան ներքոյ:
Արժանապատիւ Տ. Աւետիք քահանայ Մարտիրոսեանը, ազատուելով Իրաքի հայոց թեմում հոգեւոր ծառայութիւնից, այսուհետեւ կը սպասաւորի Սիւնեաց թեմում:
Կատարուել են նաեւ 2016 թ. հոկտեմբերի 23-ին ձեռնադրուած եւ 40-օրեայ պահեցողութեան ու պատրաստութեան շրջանն աւարտած քահանաների նշանակումները:
Արժանապատիւ Տ. Ներսէս քահանայ Ասրեանը ծառայութեան է կոչուել Արցախի թեմում, Արժանապատիւ Տ. Մաշտոց քահանայ Հմայակեանը` Կոտայքի թեմում, Արժանապատիւ Տ. Յովսէփ քահանայ Սարգսեանն ու Արժանապատիւ Տ. Եղիշէ քահանայ Նուրիջանեանը` Արարատեան Հայրապետական թեմում: 
Արժանապատիւ Տ. Մամբրէ քահանայ Ոսկանեանը եւ Արժանապատիւ Տ. Եզնիկ քահանայ Մարդիրեանն իրենց հոգեւոր սպասաւորութիւնը կը բերեն Գուգարաց թեմում, Արժանապատիւ Տ. Դաւիթ քահանայ Մարգարեանը` Ֆրանսիայի հայոց թեմում, Արժանապատիւ Տ. Նարեկ քահանայ Անտոնեանը` Շիրակի թեմում:
Արժանապատիւ Տ. Սահակ քահանայ Սահակեանն իր ծառայութիւնը կը բերի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգեան հոգեւոր ճեմարանում:
 
  -   Մամլո հաղորդագրություն