Վահագն Աղէկեանը առաջին տեղը գրաւեց թեքվոնդոյի միջազգային<br /> մրցաշարում<br />


Վահագն Աղէկեանը առաջին տեղը գրաւեց թեքվոնդոյի միջազգային
մրցաշարում

  • 16-12-2009 17:26:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՆԱԼՉԻԿ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 11-13-ին Նալչիկում անցկացուեց թեքվոնդոյի «Էլբրուսի գաւաթ» միջազգային մրցաշարը: Հայաստանից մրցումներին մասնակցում էին «Տորք» ակումբի (աւագ մարզիչ Արսէն Աւետիսեան) երեք անդամներ: 67 կգ քաշային կարգում Վահագն Աղէկեանն անցկացրեց երեք յաղթական մէնամարտ եւ գրաւեց առաջին տեղը: Վրէժ Պետրոսեանն ու Սերգեյ Վարդազարյանն իրենց հաշուին գրանցեցին երկուական յաղթանակ, մէկական պարտութիւն եւ անմասն մնացին խաղարկուած պարգեւներից:
  -   Սպորտ