Ամերիկահայ գեղանկարչի «Գթութեան լոյսը» սրբանկարի օծման<br /> արարողութիւնը տեղի է ունեցել Հռոմում<br />


Ամերիկահայ գեղանկարչի «Գթութեան լոյսը» սրբանկարի օծման
արարողութիւնը տեղի է ունեցել Հռոմում

  • 20-11-2009 18:20:00   |   |  Մշակոյթ
ՀՌՈՄ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ամերիկահայ նկարիչ Յուրոզը (Եուրի Գեորգյանը) Հռոմում մասնակցել է իր «Գթութեան լոյսը» սրբանկարի օծման արարողութեանը: Ինչպէս տեղեկանում ենք «Ազատ օր» թերթից, նկարի օծումը տեղի է ունեցել Բենեդիկտոս 16-րդ պապի ձեռքով` Պրեշայի Արքանջելո Տադինիի շքեղ տաճարում: Սրբանկարը նուիրուած է Սուրբ Տադինիի կեանքին ու բարեսիրական գործունէութեանը: Սրբանկարը մասնագէտների կողմից գնահատուել է մէկ միլիոն երկու հարիւր հազար ԱՄՆ դոլար: «Երկու տասնամեակ առաջ Յուրողը Միացեալ Նահանգներում սնանկ էր: Քնում էր մայթերի վրայ, կամ լաւագոյն դէպքում, լքված շէնքերի մուտքերում: Այսօր նա ժամանակակից միջազգային առաջատար դեմքերից է կուբիզմի մէջ, իր աշխատանքների մէջ դրսեւորած գեղարուեստական տարածականության շնորհիւ: Բազմաթիւ միջազգային գնահատականներն ու մեծարանքները չեն շլացրել նկարչին, նա մնացել է նոյն հայրենասէր ու համեստ արուեստագէտը»,- գրում է թերթը:
  -   Մշակոյթ