Հայկական կազմակերպութիւնը Ախալցխայում ամենաբարձրն է<br /> գնահատուել USAID-ի «Ժողովրդավարութիւն եւ կառավարում» ծրագրի<br /> կողմից<br />


Հայկական կազմակերպութիւնը Ախալցխայում ամենաբարձրն է
գնահատուել USAID-ի «Ժողովրդավարութիւն եւ կառավարում» ծրագրի
կողմից

  • 19-11-2009 15:05:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԱԽԱԼՑԽԱ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ախալցխայում գործող տարբեր կազմակերպութիւնների ներկայացուցիչներ օրերս հանդիպել են USAID-ի «Ժողովրդավարութիւն եւ կառավարում» ծրագրի տեղական գրասենեակի ծրագրերի գծով մասնագէտ Քեթի Բաքրաձեի հետ: «Ժողովրդավարութիւն եւ կառավարում» ծրագրի շրջանակում Վրաստանի ամբողջ տարածքում նման հանդիպումներ են անցկացւում` կազմակերպութիւնների վերաբերեալ տարեկան զեկոյց պատրաստելու նպատակով, որտեղ գնահատւում է վերջիններիս գործունէութիւնը: Հարցումները հիմնականում վերաբերում են ֆինանսական, սոցիալական, տնտեսական եւ իրաւաբանական ոլորտներին: Ինչպէս տեղեկացնում է Akhaltskha.net կայքը, հանդիպմանը մասնակցել են «Դեմոկրատ Մեսխերի», «Տոլեռանտ», «Հարաւային դարպաս», «Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոն» եւ մի շարք այլ կազմակերպութիւնների ներկայացուցիչներ: Հարցումների արդիւնքում պարզ է դարձել, որ Ախալցխայում գործող կազմակերպութիւնների շարքում ամենաբարենպաստ վիճակում գտնւում է Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնը, որը չի ֆինանսաւորւում դոնոր կազմակերպութեան կողմից եւ գրանտային ծրագրեր չի կազմում, այլ ֆինանսաւորւում է բարերարների կողմից:
  -   Հասարակութիւն