Արցախի հանրապետութիւնում տեղեկատուական եւ հեռահաղորդակցութեան տեխնոլոգիաների զարգացումն ունի քաղաքական եւ տնտեսական նշանակութիւն


Արցախի հանրապետութիւնում տեղեկատուական եւ հեռահաղորդակցութեան տեխնոլոգիաների զարգացումն ունի քաղաքական եւ տնտեսական նշանակութիւն

  • 30-04-2011 15:03:03   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Նախագահ Բակոյ Սահակեանի մօտ ապրիլի 30-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցութիւն` նուիրուած հանրապետութիւնում տեղեկատուական եւ հեռահաղորդակցութեան տեխնոլոգիաների զարգացման հարցերին: Առանձնայատուկ ուշադրութիւն է դարձուել Արցախում տեղեկատուական տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման հարցին: Երկրի ղեկավարը կարեւորել է ոլորտի զարգացումը` ընդգծելով, որ այն ունի եւ քաղաքական, եւ տնտեսական նշանակութիւն մեր հանրապետութեան համար: Նախագահը նշել է նաեւ, որ այս գործում ցանկալի արդիւնք ապահովելու համար անհրաժեշտ է սերտ համագործակցութիւն հաստատել Հայաստանի եւ Սփիւռքի համապատասխան օղակների հետ: Այս կապակցութեամբ Բակոյ Սահակեանը բարձր է գնահատել ՀՀ էկոնոմիկայի նախարարութեան, Ձեռնարկութիւնների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ ՏՏ ձեռնարկութիւնների միութեան եւ մի շարք այլ կազմակերպութիւնների ջանքերը, որոնց ներկայացուցիչները ներկայ էին խորհրդակցութեանը: Խորհրդակցութեանը մասնակցում էին վարչապետ Արա Յարութիւնեանը, պաշտօնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԵԱՆ ԳԼԽԱՒՈՐ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ
  -   Տնտեսութիւն