Հայաստանում իրականացւում է թունաքիմիկատների որակի<br /> վերահսկողութեան բարելաւմանն ուղղուած եռամյա ծրագիր<br />


Հայաստանում իրականացւում է թունաքիմիկատների որակի
վերահսկողութեան բարելաւմանն ուղղուած եռամյա ծրագիր

  • 17-11-2009 14:04:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի Պարենի եւ գիւղատնտեսութեան կազմակերպութիւնը ՀՀ Գիւղատնտեսութեան նախարարութեան հետ համատեղ նոյեմբերի 17-ին Երեւանում կազմակերպել էր մէկօրեայ խորհրդաժողով, որի ընթացքում պետական, մասնաւոր եւ հասարակական հատուածների ներկայացուցիչները քննարկել են Հայաստանում թունաքիմիկատների որակի վերահսկողութեան եւ դրանց մնացորդային քանակների նկատմամբ մոնիտորինգի ներկայիս վիճակն ու հեռանկարները, ոլորտում առկայ խնդիրների կարգաւորմանն ուղղդած քայլերը եւ այդ հարցում ՄԱԿ-ի ՊԳԿ-ի օժանդակությունը: Ըստ ՀՀ Գիւղատնտեսութեան նախարարութեան լրատուական ծառայութեան հաղորդագրութեան, խորհրդաժողովն անցկացուել է այդ տարի մեկնարկած «Հայաստանում թունաքիմիկատների որակի վերահսկողութեան եւ դրանց մնացորդային քանակների նկատմամբ մոնիտորինգի աջակցութեան» ծրագրի շրջանակներում: Ծրագրի հիմնական նպատակներից է հնարաւորութիւն ընձեռել Հայաստանին միջազգային չափորոշիչների համաձայն բարելաւել թունաքիմիկատների որակի վերահսկողութիւնը եւ իրականացնել թունաքիմիկատների մնացորդային քանակների մոնիտորինգի ծրագրեր` պարենային ապահովութիւնը մեծացնելու, գիւղատնտեսական արտադրանքի որակը բարելաւելու եւ սննդի առեւտրի ոլորտում նոր հնարաւորութիւններից օգտուելու նպատակով: Երկու միլիոն դոլար արժողութեամբ եռամյա այս ծրագիրը ամբողջապէս ֆինանսաւորւում է Յունաստանի կառավարութեան կողմից եւ իրականացւում ՄԱԿ ՊԳԿ-ի եւ ՀՀ Գիւղատնտեսութեան նախարարութեան կողմից: Ներկայումս Յունաստանը ՊԳԿ-ի միջոցով Հայաստանում ֆինանսաւկորում է երկու ծրագիր` 3,6 մլն դոլար ընդհանուր բիւջէով, ինչպէս նաեւ երեք այլ ծրագրեր` 1,4 մլն դոլար ընդհանուր բիւջէով: «Տեխնիկապղէս հագեցուած լաբորատորիաների ստեղծումը տեղական պայմաններում բարդ խնդիր է, որի լուծման համար անհրաժեշտ են ոչ միայն համապատասխան տարածք եւ թանկարժեք սարքաւորումներ, այլ նաեւ որակեալ անձնակազմ եւ պատշաճ գործառնական բիւջէ` կայունութիւն ապահովելու նպատակով»,- ասել ՄԱԿ ՊԳԿ-ի աւագ տեխնիկական խորհրդատու Կլաուս Ցիլլերը:
  -   Տնտեսութիւն