ՆԱՏՕ-ն ողջունում է հայ-թուրքական յարաբերութիւնների<br /> կարգաւորման գործընթացը<br />


ՆԱՏՕ-ն ողջունում է հայ-թուրքական յարաբերութիւնների
կարգաւորման գործընթացը

  • 05-11-2009 16:50:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանի եւ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարի յատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի նոյեմբերի 5-ի հանդիպմանը քննարկուել են Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերութեան գործողութիւնների ծրագրով» 2009թ.-ին նախատեսուած գործողութիւնների իրականացման հետ կապուած հարցեր: Ա.Բաղդասարեանը տեղեկացրել է, որ Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերութեան գործողութիւնների ծրագրի» համաձայն բարեփոխումներ են իրականացւում պաշտպանութեան, արդարադատութեան, արտակարգ իրավիճակների, առողջապահութեան, իրավապահ մարմինների գործունէութեան ոլորտներում: Նա կարեւորվել է Հայաստանում ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման, սահմանային անվտանգութեան ապահովման, այս ուղղութեամբ անհրաժեշտ ենթակառուցուածքների ստեղծման, ահաբեկչութեան եւ կազմակերպուած յանցաւորութեան դէմ պայքարի գործում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցութեան առաւել խորացումը: Ռ.Սիմոնսը գոհունակութիւն է յայտնել գործողութիւնների ծրագրի իրականացման ընթացքից եւ արձանագրուած առաջընթացը գնահատել դրական: Ըստ ԱԱԽ-ի քարտուղարի մամուլի գրասենեակի, հանդիպմանը անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Ռ.Սիմոնսը նշել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը, ինչպեսեւ` ԼՂ խնդրի կարգաւորման հարցում Մինսկի խմբի գործունէութիւնը:
  -   Քաղաքական