ՀՀԿ կենտրոնական շտաբը արձագանքել է «յայտնաբերուել են Հհկ-ի կողմից դպրոցներում ու մանկապարտէզներում վարչական ռեսուրսի չարաշահման փաստերէ տեղեկատուութեանը


ՀՀԿ կենտրոնական շտաբը արձագանքել է «յայտնաբերուել են Հհկ-ի կողմից դպրոցներում ու մանկապարտէզներում վարչական ռեսուրսի չարաշահման փաստերէ տեղեկատուութեանը

  • 24-03-2017 18:51:19   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀԿ կենտրոնական շտաբը արձագանքել է որոշ լրատուական միջոցներով տարածուած տեղեկատուութեան, թէ դպրոցների եւ մանկապարտէզների մի շարք Հանրապետական կուսակցութեան անդամ տնօրէններ կիրառել են վարչական ռեսուրս, յայտնում ենք հետեւեալը.
 
1. Ընտրողների հետ աշխատանքը ենթադրում է քաղաքական ուժերի կողմից պոտենցիալ ընտրազանգուածի հաւաքագրում, արձանագրում, մոբիլիզացում, նոյնականացում: 
2. Ընտրական  օրէնգիրքը չի արգելում Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներին ներգրաւուած լինել քարոզչական եւ կազմակերպչական աշխատանքների մէջ աշխատանքային ժամից դուրս, աշխատանքային պարտականութիւններից դուրս:
3. Ձայնագրութիւնների զգալի մասի մանրակրկիտ ուսումնասիրութիւնը որեւէ հիմք չի տալիս պնդելու, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան Ընտրական օրէնսգրքի խախտում:
4. Ցաւում ենք, որ ազնիւ եւ արդար ընտրութիւնների համար առաքելութիւն ստանձնած կազմակերպութիւնը իր գործունէութեան մէջ դիմել է քաղաքականապէս ուղղորդուած անազնիւ գործելաոճի:
5. Անընդունելի ենք համարում նման սադրանքներով Հայաստանի Հանրապետութեան քաղացիների վարկաբեկման փորձը` անկախ կուսակցական պատկանելիութիւնից եւ քաղաքական հայեացքներից:
 
ՀՀԿ կենտրոնական շտաբ
 
 
  -   Քաղաքական