Հայաստանի որոշ մարզերում նախատեսւում են խմելու ջրի սակագների<br /> փոփոխութիւններ<br />


Հայաստանի որոշ մարզերում նախատեսւում են խմելու ջրի սակագների
փոփոխութիւններ

  • 22-01-2010 20:46:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում այս տարի սպասւում է ոռոգման ջրի, իսկ որոշ մարզերում նաեւ խմելու ջրի սակագների փոփոխութիւն: Այս մասին յունվարի 22-ին ՀՀ կառավարութիւնում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ Տարածքային կառավարման նախարարութեան Ջրային տնտեսութեան պետական կոմիտէի նախագահ Անդրանիկ Անդրէասեանը: Ըստ նրա, ոռոգման ջրի 1 խմ-ի սակագինը կդառնայ 11 դրամ: Ա.Անդրէասեանը նշեց, որ պետութիւնն այսօր սուբսիդավորում է ոռոգման ջրի համակարգը: Իսկ ինչ վերաբերում է խմելու ջրի սակագներին, ապա առաջիկայում ՀՀ Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովին դրանց վերանայման վերաբերեալ յայտեր կներկայացնեն «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Արմաւիր-ջրմուղկոյուղի» ընկերութիւնները: Յայտերի քննարկումից յետոյ յանձնաժողովը կորոշի, թէ որքանով կաւելանան նշուած ընկերութիւնների կողմից սպասարկվող բնակավայրերում ջրի սակագները: Ա.Անդրէասեանի պարզաբանմամբ, դրանց վերանայումը պայմանաւորուած է ինչպէս համակարգում խոշոր ներդրումների իրականացմամբ, այնպէս էլ այդ ընկերութիւնների ծանր ֆինանսական վիճակով:
  -   Տնտեսութիւն