Հայաստանի մարզերում այս տարի կիրականացուի մրցակցային<br /> իրավիճակի գնահատում<br />


Հայաստանի մարզերում այս տարի կիրականացուի մրցակցային
իրավիճակի գնահատում

  • 22-01-2010 19:04:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովը 2010թ.-ին նախատեսում է հանրապետութեան մարզերում իրականացնել մրցակցային իրավիճակի գնահատում: Ինչպէս յունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց յանձնաժողովի նախագահ Դավիթ Յարութիւնեյանը, նախկինում փորձել են մարզերում նման աշխատանքներ իրականացնել, սակայն ոչ լայնածաւալ: «Այս անգամ փորձելու ենք լայնածաւալ գործունէութիւն իրականացնել մազերում` հասկանալու, թէ իրականում ինչպիսին է այնտեղ իրավիճակը»,- նշեց Դ.Յարութիւնեյանը: Յանձնաժողովը, բացի բնականոն գործունէութիւնից, նախատեսում է ընթացիկ տարում ամրապնդել մեթոդաբանական բազան: «Գաղտնիք չէ, որ իւրաքանչիւր մարմնի գործունէութեան հենքը, բացի օրէնսդրութիւնից, մեթոդաբանությունն է, որով էլ պէտք է ուղղորդվի: Այստեղ մենք բաւական անելիքներ ունենք, մասնաւորապէս` ապրանքային շուկաների սահմանների որոշման մեթոդաբանությունն աւելի կատարելագործելու առումով»,- ընդգծեց Դ.Յարութիւնեյանը: Յանձնաժողովը մեթոդական ցուցումներ պէտք է մշակի նաեւ ՀՀ Ֆինանսների նախարարութեան հետ, որով որոշակի քայլեր կձեռնարկուեն պետական գնումների շուկայում: Դ.Յարութիւնեյանը կարեւորեց նաեւ յանձնաժողովի կադրերի վերապատրաստման հարցը: Մրցակցային բնագաւառի աշխատակիցները պէտք է լինեն բարձրորակ կադրեր: Ծրագրեր կիրականացուեն անձնակազմի պրոֆեսիոնալ կարողութիւնները բարելաւելու ուղղութեամբ: Քանի որ շուկայի ուսումնասիրությունների ժամանակ յանձնաժողովի աշխատակազմը չի կարող պրոֆեսիոնալ գիտելիքներ ունենալ բոլոր ապրանքային շուկաների վերաբերեալ, յանձնաժողովը նախատեսում է ստեղծել նաեւ փորձագէտների խմբեր ըստ ոլորտների:
  -   Տնտեսութիւն