Մոսկուայում լոյս է տեսնելու «Հարաւային Կովկասի<br /> պատմութիւնը» գիրքը հայ, վրացի եւ ադրբեջանցի գիտնականների<br /> հեղինակութեամբ <br />


Մոսկուայում լոյս է տեսնելու «Հարաւային Կովկասի
պատմութիւնը» գիրքը հայ, վրացի եւ ադրբեջանցի գիտնականների
հեղինակութեամբ

  • 18-01-2010 16:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՄՈՍԿՈՒԱ, 18 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մի շարք գիտնականների հեղինակութեամբ փետրուարին Մոսկուայում ռուսերէն լեզւով լոյս կտեսնի «Հարաւային Կովկասի պատմութիւնը» գիրքը: Ինչպէս մամլոյ ասուլիսում տեղեկացրել է Ադրբեջանի ուսուցիչների ինստիտուտի պատմութեան ֆակուլտետի դեկան Այդին Ասլանովը, գրքի հեղինակների թւում են պատմաբաններ Արմէն Խաչիկեանը եւ Պատա Ռամիշվիլին: Գրքի էլեկտրոնակին տարբերակը կտեղադրուի ինտերնետում: Ինչպէս տեղեկացնում է www.news.az կայքը, Եւրամիութեան աջակցութեամբ գիրքը կթարգմանուի նաեւ անգլերէն: Գիրքը նախատեսուած է հրատարակել նաեւ հայերէն, ադրբեջաներէն եւ վրացերէն լեզուներով: Գիրքը կհրատարակուի 1000 օրինակով եւ կյատկացուի երեք երկրների գրադարաններին, գիտական եւ կրթական հաստատութիւններին:
  -   Քաղաքական