2010 թ. առաջին եռամսյակի համար Հայաստանը Հազարամյակի<br /> մարտահրաւեր կորպորացիային է ներկայացրել մօտ 1մլն 772 հազար<br /> դոլարի յայտ<br />


2010 թ. առաջին եռամսյակի համար Հայաստանը Հազարամյակի
մարտահրաւեր կորպորացիային է ներկայացրել մօտ 1մլն 772 հազար
դոլարի յայտ

  • 18-12-2009 21:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրաւեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսեանը: Ինչպէս յայտնում են ՀՀ կառավարութիւնից, խորհուրդը հաստատել է նաեւ ՀՄՀ-Հայաստանի 14-րդ յատկացման յայտը, համաձայն որի 2010 թ. առաջին եռամսյակում Հազարամյակի մարտահրաւեր կորպորացիային է ներկայացուել 1մլն 771հազար 871 ԱՄՆ դոլարի յայտ: Նշուած յայտի շրջանակներում նախատեսւում է առկայ պայմանագրերի ներքոյ շարունակել շինարարական աշխատանքները, այն է` 17 պոմպակայանների վերականգնում, 5 ինքնահոս եւ 6 մայր ջրանցքների վերանորոգում, ինչպէս նաեւ սկսել աշխատանքները Արարատի, Արմաւիրի եւ Վայոց Ձորի որոշ համայնքներում ներքին ոռոգման ցանցի եւ Արարատեան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման ուղղութեամբ: Յատկացման յայտի ամբողջական փաթեթը ներառում է ՀՄՀ-Հայաստան ծրագրի եռամսյակային ֆինանսական հաշուէտւութիւնը, յատկացման նախապայմանների հաշուէտւութիւնը, աշխատանքային պլանը, ամփոփ եռամսյակային հաշուէտւութիւնը եւ ցուցանիշների վերահսկման աղիւսակը, ինչպէս նաեւ գնումների կատարման հաշվետվությունն ու գնումների պլանը:
  -   Տնտեսութիւն