Հայաստանում մարդու իրաւունքների պաշտպանութեան ոլորտում դեռ<br />
որեւէ լուրջ առաջընթաց չի արձանագրուել,- ասում է ՀՀ Մարդու<br />
իրաւունքների պաշտպանը<br />
Հայաստանում մարդու իրաւունքների պաշտպանութեան ոլորտում դեռ
որեւէ լուրջ առաջընթաց չի արձանագրուել,- ասում է ՀՀ Մարդու
իրաւունքների պաշտպանը
10-12-2009 15:26:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մարդու իրաւունքների
պաշտպան Արմէն Յարութիւնեյանը գտնում է, որ Հայաստանում մարդու
իրաւունքների պաշտպանութեան ոլորտում առկայ են թերություններ, եւ
դեռ որեւէ լուրջ առաջընթաց չի արձանագրուել: Այս մասին նա յայտնեց
լրագրողներին դեկտեմբերի 10-ին` Մարդու իրաւունքների միջազգային
օրուան նուիրուած «Մարդու իրաւունքների պաշտպանութիւնը ՀՀ-ում.
Ձեռքբերումներ եւ մարտահրավերներ» խորագրով քննարկմանը: «Թէեւ
իշխանութեան մօտեցումը փոխվել է, սակայն համակարգերի փոփոխութիւն,
դրական իմաստով, տեղի չի ունեցել»,- ասաց Ա.Յարութիւնեյանը:
Հայաստանում այս ոլորտի զարգացման համար, ըստ նրա, անհրաժեշտ
է այնպէս անել, որ օրէնքների 70 տոկոսը կեանքում գործի: Մարդու
իրաւունքների պաշտպանը նշեց նաեւ, որ քաղաքացին էլ պէտք է իր
իրաւունքների համար պայքարող լինի: Ըստ Ա.Յարութիւնեանի,
Հայաստանում մարդու իրաւունքները հիմնականում խախտւում են դատական,
ոստիկանութեան, ՏԻՄ համակարգերում:
Նա նշեց նաեւ, որ Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակը
տարեկան ստանում է մօտ 6000 դիմում բողոք: